25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Ապրիլից՝ արագ հանգուցալուծում. Ժողովուրդ

Արցախյան հիմնախնդրի կարգավոր­ման բանակցային գործընթացը կակ­տիվանա ընտրություններից հետո: «Կողմերը որոշել են Ադրբեջանում կա­յանալիք նախագահական ընտրու­թյուններից հետո քննարկումներն ավե­լի եռանդուն կերպով շարունակել: Երբ երկու պետություններում նոր կառավարություններ ձեւավորվեն, մենք ինտեն­սիվ կերպով կշարունակենք բանակցու­թյունները»,- պնդել է Մամեդյարովը:

Այլ կերպ ասած՝ Ղարաբաղյան հակա­մարտության կարգավորման բանակցա­յին գործընթացում լուրջ տեղաշարժ կա­րելի է ակնկալել միայն ապրիլից հետո, երբ եւ Հայաստանում, եւ Ադրբեջանում ավարտված կլինեն ներքաղաքական վե­րադասավորումները: Սա միանգամայն սպասելի էր. վերջին իրադարձություննե­րի տրամաբանությունը հուշում է, որ ապրիլից հետո ԼՂ խնդրով բանակցությունները նոր թափ են ստանալու, արագ հանգուցալուծման ակնկալիքով: Ինչպես հայտնի է՝ ապրիլի 11-ին Ադրբեջանում անցկացվելու են նախագա­հական ընտրություններ: Ընդ որում, նախագահական ընտրություններն այդ երկրում պետք է տեղի ունենային հոկտեմբե­րին, սակայն Իլհամ Ալիեւի հրամանագ­րով այդ գործընթացն արագացվեց: Դրանից հետո նաեւ Հայաստանում են ընտրություններ սպասվում ընտրողը, սակայն, լինելու է ոչ թե ժողովուրդը, այլ խորհրդարանը եւ ընտրելու է վարչապետին՝ նոր սահմանադրությամբ երկրի փաստացի ղեկավարին: ՀՀ-ում վարչապետի ընտրությունները նախատեսված են ապրիլի 16-ին:

Երկու երկրներում էլ այդ ընտրություն­ների ելքը կանխատեսելի է. Ադրբեջանում երկրի ղեկավար կմնա Իլհամ Ալիեւը, Հայաստանում Սերժ Սարգսյանը: Այն­պես որ, երկու երկրների իշխանություններից այլեւս ժամանակ չի պահանջվի՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին ծանոթանա­լու, ըստ այդմ հունի մեջ մտնելու համար:

Ընդհակառակը, իշխանության վերջ­նական վերաձեւավորումից հետո նրանք առավել քան լայն թափով պետք է լծվեն բանակցային գործընթացին: Այլապես հազիվ թե Ալիեւն Ադրբեջանում արագացներ նախագահի ընտրությունները: Տրամաբանությունը հուշում է, որ այս քայլին նա գնացել է միջազգային հան­րության, մասնավորապես Ոուսաստանի հորդորով որպեսզի ստիպված չլինեն սպասել մինչեւ հոկտեմբեր:

Մանավանդ, հիշեցնենք, մարտի 18-ին էլ նախագա­հական ընտրություններ են լինելու նաեւ Ոուսաստանում եւ կրկին շատ կանխատեսելի ելքով: Եւ Վլադիմիր Պուտինն իշ­խանության վերահաստատվելուց հետո ձեռնամուխ է լինելու ԼՂ խնդրի կարգա­վորման գործընթացին բավական լայն թափով: Ի վերջո, ՈԴ-ն իր ազդեցության սահմաններն ընդլայնել է մինչեւ Պարսից ծոց, եւ չէր ցանկանա այդ ընթացքում Կովկասում ունենալ թեժ կետ:

 Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ