23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

«Ընչի բդի սաղ Հայաստանն իմանա, թե ում բերանը պրոթեզ կա».Շիրակի ատամնաբույժները «պայթեցին»

Այսօր Շիրակի մարզի ստոմատոլոգները բողոքով ներկայացել էին Շիրակի մարզպետարան: Նրանք դժգոհում էին կառավարության եւ առողջապահության նախարարության ներդրած էլեկտրոնային համակարգի դեմ, որը ընդունվել է 2017թ. օգոստոսի 24-ին, այն մինչ ընդունումը նախապես չի քննարկվել մասնագետների հետ: Կառավարության որոշումը գործելու է վաղվանից` մարտի 6-ից:

Ստոմատոլոգների հետ հանդիպեցին ու հարցը քննարկեցին   Շիրակի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Մեսրոպ Բզնունին եւ մարզպետի տեղակալ Հարություն Արշակյանը:

«Բժիշկն իր պացիենտի տվյալները պետք է էլեկտրոնային տարբերակով մուտքագրի, համակարգը վճարովի է, որի համար պարտավոր ենք վճարել 7.500-20.000 ՀՀ դրամ` ըստ այցելությունների, մենք պարտավոր ենք ունենալ բարձր որակի ինտերնետ, որը նույնպես վճարովի է, նաեւ համակարգիչ:

Ադմինիստրատորն ամսական նվազագույնը 80 հազար դրամ կուզի գումարած` ծրագրի սպասարկման գումարը, հարկային եւ այլն, ամսական 130-140 հազար ՀՀ դրամ հավելյալ գումար է անհրաժեշտ` մի բժշկի համար, եթե մի քանի բժիշկ աշխատեն, ապա նրանց պացիենտների տվյալները մուտքագրելու համար անհրաժեշտ է 2-3 օպերատոր»,-ասաց ստոմատոլոգ Սերգեյ Սերոբյանը:

«Անհրաժեշտ է, որ մեզ հիմնավորեն, թե ինչպես ենք աշխատելու, որոնք են ծրագրի առավելությունները եւ թերությունները, ապա նոր կորոշենք, միանալո՞ւ ենք այդ ծրագրին, թե՞ ոչ»,-նշեց Սերգեյ Ղազարյանը:

Իսկ ստոմատոլոգ Էմիլ Ասլանյանն ավելացնում է, որ անհրաժեշտ է որոշ փոփոխությություններ անել. «Որոշման մեջ կան թերություններ: Մարդու անձնական, առողջական ինֆորմացիան վտանգված է, թե մարդու առողջության ինֆորմացիան ինչպես պետք է գաղտնի մնա»,-ասում է նա:

Մյուս խնդիրն այն է, որ ստոմատոլոգների աշխատանքային գրաֆիկը կանոնակարգված չէ, հնարավոր է հիվանդը գիշերը գա իրենց մոտ ատամնացավով, իսկ այս համակարգին անցնելու դեպքում իրենք իրավունք չեն ունենալու գիշերը կամ շաբաթ-կիրակի նույնիսկ մի ցավազրկող դեղ դնել ատամին։ Շիրակի մարզի ստոմատոլոգները պահանջում են վերանայել մեծ ծախսեր առաջացնող որոշումը։

Շիրակի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Մեսրոպ Բզնունին բողոքող ստոմատոլոգներին տեղեկացրեց, որ Շիրակի մարզպետը, անելիք չունեն:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ