29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Դատապարտյալներին փոխանցել են ոգելից խմիչք, բջջային հեռախոսներ…

bantaxuc

22.02.2018թ.-ին ՀՀ ԱՆ Արմավիր քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Ա. Շ.-ն հաղորդում է տվել, որ նշված հիմնարկի տնտեսական մասի աշխատակիցը որոշ դատապարտյալների կողմից կատարած լավությունների դիմաց համապատասխան ստուգումներ չի իրականացրել: Ա. Շ.-ն հայտնել է նաև, որ ՔԿՀ-ի հիշյալ աշխատակիցը գումարի դիմաց պարբերաբար հիմնարկ է անցկացրել արգելված իրեր և առարկաներ, այդ թվում` ոգելից խմիչք, բջջային հեռախոսներ, էլեկտրական սարքեր, որոնք տնտեսական բաժնում աշխատող դատապարտյալների միջոցով փոխանցվել են հիմնարկում պահվող կալանավորներին և դատապարտյալներին:

Դատապարտյալ Ա. Շ.-ն նշված հանգամանքների մասին փորձել է հայտնել իրավասու մարմիններին, սակայն նրանից բացատրություն չեն վերցրել, որի պատճառով ինքնավնասում է կատարել:

Վերը նշված դեպքի առթիվ Արմավիրի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով: Հաշվի առնելով, որ քրեական գործի նյութերում առկա են Արմավիր քրեակատարողական հիմնարկի պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու  առերևույթ հանցագործության հատկանիշներ, ուստի այն ըստ քննչական ենթակայության ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ` հետագա նախաքննությունը շարունակելու համար:

 

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ