20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ատոմակայանը պայթեցնելու մասին ահազանգ է հնչել

Ոստիկանության Մեծամորի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ մարտի 4-ին, Արմավիրի մարզում տեղի ունեցած արտակարգ դեպքի փաստով։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Ժամը 10։30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Հայաստանի ատոմային էլեկտրակայանը պայթեցնելու են։

Ոստիկանները կարճ ժամանակում պարզել են, որ ահազանգողը եղել է Արմավիր քաղաքի բնակիչ՝ 49-ամյա Տիգրան Խաչատրյանը, որին հայտնաբերել և բերման են ենթարկվել Մեծամորի ոստիկանություն։

Նա հայտարարել է, որ ինքն այդ կեղծ ահազանգը կատարել է, քանի որ էլեկտրիկը իրենից իր կողմից սպառված էլեկտրաէներգիայի գումարն է պահանջել և ասել, որ եթե վճարումը չկատարի, կհոսանքազրկի նրա բնակարանը, ինչից հետո է Խաչատրյանն ահազանգել է «911»։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ