24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Սա օրինակ է քաղաքական ուժերին, որ փորձում էին խելք ու խրատ ցույց տալ «Դաշնակցությանը»»

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի համոզմամբ՝ հայ-թուրքական արձանագրությունների չեղարկումը կարևորագույն ձեռքբերումներից մեկն է: «Սա օրինակ է քաղաքական բոլոր ուժերին, որ փորձում էին խելք ու խրատ ցույց տալ «Դաշնակցությանը», թե ինչպես պետք է գործել, ինչ պետք է անել: Արագ, անհապաղ, անմիջապես ինչ-որ հարցերի լուծման ծրագրեր են մշակում, բայց փորձը ցույց է տալիս, որ ժամանակին այդ ճիշտն արդարանում է, ու դու ապացուցում ես` իրավացի ես:

Սա այդ դեպքերից մեկն էր, երբ մենք, պահելով մեր ոչ-ի շարժումը խիստ կառուցողական ընթացքի մեջ ու թույլ չտալով, որ դա մտնի ծայրահեղությունների դաշտ, որի ուղղությամբ նույնպես մեզ աջից ու ձախից մղում էին, կարողացանք պահել շարժման «կոնտրոլն» այդ շարժման: Այսպես ասած` շարժումը կարողացանք տանել կառուցողական դաշտում»,- այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց Ռուստամյանը:

Վերջինս տեղեկացրեց նաև, որ արդյունքները մի քիչ ուշ, բայց ոչ ուշացած արձանագրվեցին, ինչն իրենք վերջին ժամանակաշրջանի ամենագլխավոր ձեռքբերումն են համարում: «Կարծում եմ, որ մենք պետք է կարողանանք օգուտներ քաղել, ու այդ օգուտներն ակնհայտ են, որովհետև ակնհայտ դարձավ Թուրքիայի իրական դեմքը: Պարզ դարձավ, որ այդ երկիրն այս վարչակազմով շատ հեռու է քաղաքակիրթ աշխարհի վարչակազմից: Սխալ է կարծել, թե նա փոխվել է, ու նախկին Թուրքիան չէ ու չի շարունակում Օսմանյան Թուրքիայի տխուր ավանդույթները: Դա ինքնախաբեություն է»,- ընդգծեց պատգամվորը:  

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ