20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Բոլորն անխտիր, այդ թվում Ս. Սարգսյանը պիտի ենթարկվեն կուսակցության որոշմանը

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի խոսքով՝ կուսակցությունում դեռ քննարկումներ չկան վարչապետի թեկնածուի վերաբերյալ: «Երբ կքննարկենք, անունը հայտնի կլինի, կանոնակարգ- օրենքին համապատասխան՝  ժամանակահատվածում պարզ կլինի ու կներկայացնենք»,-ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց նա:

Հարցին, թե հնարավոր է, որ նախագահ Սերժ Սարգսյանը որոշի առաջադրվել, փոխի իր խոսքը, նա պատասխանեց. «Քաղաքականությունը խայտաբղետ է, քաղաքականության մեջ ամեն օր բաներ են փոխվում, իսկ ընդհանուր առմամբ ցանկություներին, հավակնություններին  պետք չէ տուրք տալ»: Դիտարկմանը, թե կստացվի, որ նախագահը, եթե դառնա վարչապետ, կդրժի իր խոսքը, Բաղդասարյանն արձագանքեց. «Ուշադրություն դարձրե՛ք, որ Սերժ Սարգսյանը միանձյա չի որոշումներ կայացնում, այդ որոշումը պիտի կայացնի թիմը, յուրաքանչյուր անհատ քաղաքական գործիչ կարող է անհատական հայտարարություններ անել»:

Հարցին, թե այսինքն Սերժ Սարգսյանն էլ պիտի ենթարկվի կուսակցական որոշմանը, նա ասաց. «Բոլորն անխտիր պիտի ենթարկվեն քաղաքական ուժի որոշմանը»:

Ինչ վերաբերում է ընդդիմությանը, ապա լրագրողները հետաքրքվեցին՝ նրանց կհաջողվի բազմահազար մարդիկ դուրս բերել հրապարակ՝ ի հակառակ Սարգսյանի վարչապետ դառնալուն, ինչին Վ. Բաղդասարյանը պատասխանեց. «Կարող եք հետևել վերջին տարիների ընթացքում ընդդիմության կազմակերպած ցույցերին ու հետևություններ անել, օրերը կգան, կհամոզվեք»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ