28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Ազգադավ և թշնամի են այն անձիք, որոնք փորձում են շահարկել ՀՀ Ազգային Հերոսի անձը

76912f714c908bbedc41e9a42ef4352e

Հարգելի’ Հայրենասեր եղբայրներ և քույրեր ,նախ և առաջ ՀՀ Ազգային Հերոս  Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան տարեդարձի առիթով  շնորհավոում եմ   մեզ բոլորիս ։ Ինչպես նաև պատանի երկրապահներին երդման հանդիսավոր  արարողության կապակցությամբ։

 ՀՀ ում ու  նրա սահմաններից դուրս ազգային արժեքների  և նրանց պահպանման գործնթացը պետք է լինի մեր Սուրբ պարտքը

Անցնելով բուն թեմային , ներկայացնում եմ ձեր դատին այն երեվույթները ,որոնք իմ անձնական տեսակետից , անընդունելի են և դատապարտելի ։

ՀՀ և Արցախի Հանրապետության սահմանները պաշտպանելիս 1990 թվ -ից մինջ օրս, մեր փառապանծ ազգը կրում է բազում կորուստներ ,որոնք գնում և միանում են մեր հազարամյա պատմության ընթացքում ազգային արժեքների և շահերի համար իրենց կյանքը չխնայած հերոսներին։

Այդ անձիք տվել են իրենց կյանքը  հանուն այն մարդկանց ովքեր այսօր ապրում են ՀՀ ում և նրա սահմաններից դուրս ,քանզի ոչ մի հայ չի կարող իրեն զգալ ապահով օտար երկրում ,եթե չլինի հայոց պետականությունը ։

Այո ապահով , որովհետև յուրաքանչյուր ոք ունի ազգային պատկանելիություն , սակայն ոչ  ամենը ունեն պետականություն ու ներկայացված են ՄԱԿ ում ,որից բխում է ազգի պաշտպանության հենքը միջազգային հարթակներում ։

 Այդ իրավունքներով օժտված լինելով,  մերթընդմերթ ազգի գոյության և հոգսերի մասին հիշող անձիք, խեղաթյուրում են անիրազեկ ժողովրդին իրենց աշխարհայացքով, ելնելով արդարադարության ,շիտակության , մարդկային արժեքների ջատագովներ։

Ազգային Հերոս

 Ի՞նչ արժեք է ներգրավվում այս անձեռնմխելի կոչումը

Արդյոք, այս կոչումը փոխկապակցված է ժամանակի , կուսակցական պատկանելության,պետական,հասարակաքաղաքական իրավիճակի հետ :

Ազգային Հերոս բարձրագույն կոչվումը ,շնորհվում է  երկրի պաշտպանության , իրավակարգի ամրապնդման բնագավառում ու ազգային նշանակալի արժեքների ստեղծման գործում առանձնակի ծառայություն մատուցած անձանց:

Միայն ու միայն այս հիմնավորումով է պետք առաջնորդվել առորյա կյանքում ։ Չի կարող լինել այս հարցում որևէ տարակարծիք   ձեվաչափ անհատների ,պետական և հասարակաքաղաքական մարմինների կողմից։

Սա անքննելի  է բոլորի համար և ոչ ոք չի կարող իրավունք վերապահել ,այս բարձրագույն կոչումը կրող անձանց գործը, կյանք , հասարակական քննարկման առարկա դարձնել ։

Ազգային Հերոս բարձրագույն կոչման արժանացած անձանց հանդեպ վերաբերմունքը  ունի, միայն  մեկ օրինական  հասկացություն,հարգանք , մեծարում և մատաղ սերնդին դաստիարակում նրանց օրինակով ։

Այսօր կան անձիք  , միավորումներ, ՀՀ ում ու նրա սահմաններից դուրս ,որոնք փորձում են , ելնելով իրենց անձնական շահից և քաղաքական կոնյուկտուրայից ,նոր իրականության աչքերով խեղաթյուրել Սպարապետ Վազգեն Սարգսյան անձը ։

 Հասարակա-քաղաքական գործիչները ,որոնք հայտնվել են այդ ապաշնորհ հարթակում , խեղաթյուրելով  Հայ ազգի պատմության արյունոտ էջերը,իրականությունից զուրկ  մատաղ սերնդի ներկայացուցիչներին,  ներարկում են ատելության սերմեր, իրենց մեջ մարմնավորելով ժողովրդավարական  ճշմարիտ հոգատար կեցվածք ։

Դուք կարող եք ներկայացնել ձեզ որպես բանիմաց , ճանաչված միջազգային հարթակներում կառկառուն դեմք ,բայց սա բոլորովին չի տալիս ձեզ  բարոյա- իրավական հենք , որպեսզի ազգային արժեքների համար կյանքը զոհաբերած Ազգային Հերոսի անունը փորձել շահարկել ձեր ազգադավ ծրագրերում ։

Այո` ազգադավ և թշնամի են , հայ ազգի համար այն անձիք և հասարակական կազմակերպությունները ,որոնք փորձում են  շահարկել ու կասկածի տակ դնենլ  ՀՀ Ազգային Հերոսի անձը ու նրա ազգանվեր գործունեությունը ։

Կրելով վերոհիշյալ պետականամետ և ազգայինապաշտ սկզբունքները `  կոչս հղում եմ ՀՀ ազգային ժողովի պատգամավորներին ,որպեսզի  ՀՀ Ազգային Հերոսի բարձրագույն կոչումը և հիշատակը լինի օրենքով պաշտպանելի ու անձեռնմխելի…

ՌԴ Վոլգոգրադի մարզի Վոլժսկի քաղաքի ազգա-մշակույթյային  «Արարատ» ինքնավարության նախագահ`

Հրաչյա Ներսիսյան։

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ