29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Սերժ Սարգսյանն անելիք ունի. Ռուստամյան

armen-rustamyan-634x445

ՀՅԴ-ը պատրաստ է նախագահ Սերժ Սարգսյանից բացի այլ անուններ քննարկել վարչապետի պաշտոնի համար: Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հիշեցրեց, որ վարչապետ առաջադրելու իրավունքը ՀՀԿ-ինն է, իրենց պիտի ներկայացվի քննարկման համար: «Մենք պատրաստ ենք քննարկել ցանկացած թեկնածուի անուն, որ կառաջադրի ՀՀԿ-ը:

Այդ հարցը գտնվում է հանրապետականների դաշտում, իրենք պիտի որոշեն, թեկնածուին առաջադրեն»:

Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի ավելի վաղ արած հայտարարությանը, թե ինքը չի առաջադրվելու վարչապետի պաշտոնի համար, պատգամավորը նշեց. «Սերժ Սարգսյանի հայտարարություններն ավելի լավ, քան ինքը ոչ մեկը չի կարող մեկնաբանել»:

Դիտարկմանը, թե ստացվում է, որ նախագահը դրժում է իր խոստումը, Ա. Ռուստամյանն արձագանքեց. «Ի տարբերություն բոլոր քաղաքական ուժերի՝ ՀՅԴ-ն, երբ որ գնում էր այդ փոփոխություններին, առաջին իսկ պահից մենք սա չենք պայմանավորել անձով, բայց ասել ենք, որ չենք էլ բացառում, որ Սերժ Սարգսյանը լինի: Անձերով պայմանավորել ընթացքը շատ սխալ տեղ է տանում, մենք այնպես ենք արել, որ այս համակարգը զսպի ցանկացած անձի, որ նա չկարողանա այնքան լիազորություն ունենալ, որ համակարգը վերցնի իր ձեռքը:

Սերժ Սարգսյանն անելիք ունի, ու դրա հետ կապված գնահատականները պիտի տրվեն՝ հաշվի առնելով նրա անցած ուղին: Փոփոխությունները, որ կատարվել են Հայաստանում, առանց նրա չէին լինի, և սրանք բավարար են, որ նրան հարգենք»:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ