23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

«Եկե՛ք ինքներս մեզ չխաբենք էլի»

Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը վստահ է ՝ ընդհանուր առմամբ, հասարակությունն անտարբեր էր նախագահ ընտրելու գործընթացին։
«Իհարկե, կա ինչ-որ մի փոքր մաս, որը հետաքրքրված է քաղաքականությամբ, գուցե նրանք ինչ-որ գնահատական տան, կամ  չտան», – ասաց Ալեն Սիմոնյանը։

Հարցին՝ իսկ հասարակությունն ինչպե՞ս կվերաբերվի այն հանգամանքին, որ «Ծառուկյան» դաշինքը քվեարկեց Արմեն Սարգսյանի օգտին, Ալեն Սիմոնյանը պատասխանեց․ «Եկե՛ք ինքներս մեզ չխաբենք էլի․ հասարակության մեծ մասին դա առանձնապես չի էլ հետաքրքրում», – ասաց Ալեն Սիմոնյանը։

Ավագանու անդամը նշեց՝ ակնհայտ է՝ «Ծառուկյան» դաշինքի ռեյտինգը Արմեն Սարգսյանի օգտին քվեարկելուց ո՛չ ընկնելու է, ո՛չ էլ բարձրանալու։
«Իրենք թեկնածու չունեին ու այդպիսի որոշում կայացրին։ Անկեղծ ասած՝ ինձ համար զարմանալի չէր այդ որոշումը։ Նորից եմ ասում՝ հասարակության մեջ դա մեծ արձագանք չի գտնի։  Դրանով չէ, որ պետք է որոշվի «Ծառուկյան» դաշինքը իսկական ընդդիմություն է, թե ոչ, կամ էլ նման մի բան։ Ասենք՝ այն մարդիկ, ովքեր «Ծառուկյան» դաշինքին համարում են ընդդիմություն, այդպես էլ կշարունակե, և  հակառակը․ ով չի համարել, չի էլ համարի։ Նման բաների համար չէ, որ մարդիկ ձայն են գալիս «Ծառուկյան» դաշինքին, ՀՀԿ-ին կամ էլ ՀՅԴ-ին», –  եզրափակեց Ալեն Սիմոնյանը։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ