29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

«Եթե հասարակությանը դա չի հետաքրքրում, ով էլ լինի, չի ստացվի»

ելք 1

Քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը չի կարծում, որ նախագահ Սարգսյանի վարչապետ դառնալու դեմ պայքարը կարող է միավորիչ դառնալ ընդդիմության համար: Henaran.am-ի հետ զրույցում նա նշեց, որ այդ գաղափարը պետք է գա հասարակությունից։ «Եթե հասարակությանն այդ խնդիրը չի հետաքրքրում, ապա լինի խորհրդարանական, թե արտախորհրդարանական ուժ, ոչինչ էլ չի ստացվի»,-նշեց նա։

Հիշեցնենք, որ«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն էր հայտարարել է, որ այս օրակարգով միգուցե գործուղվի Ազատության հրապարակ: «Եթե դու չունես հասարակության աջակցությունը, ապա ինչ գաղափար էլ ուզենաս առաջ քաշես, դա լինելու է արհեստական, իսկ արհեստականությունն ապագա չի ունենա»,-նկատեց Արմեն Բադալյանը։

Ըստ նրա՝ 9ի կարելի հասարակությունը տարանջատել ընդդիմությունից, չի կարել ասել, որ կգա ընդդիմադիր մի գործիչ այնպիսի գաղափարով, որի շնորհիվ հասարակությունը դուրս գա ու իր իրավունքների համար պայքարի:

«Եթե դու ուզում ես հասարակությանը հզորացնես, պետք է նրա ֆիզիկական ծավալը մեծացնես, մանր ու միջին բիզնեսը զարգացնես, քանակական փոփոխությունն էլ կհանգեցնի որակական փոփոխության։ Այդ ժամանակ կծնվի նոր ընդդիմություն, որն էլ կարող է ինչ-որ գործողություն իրականացնել»,-շեշտեց նա։

Վերջինս կարծիքով՝չի կարելի մտածել, թե ընդդիմադիրներն յուրահատուկ տեսակ են, ավելի խելոք կամ կարդացած են, քանի որ հասարակությունն է ծնում ընդդիմությանը՝որպես իշխանության դեմ պայքարելու գործիք: Արմեն Բադալյան ընդգծեց, որ, քանի դեռ հասարակությունը թույլ է, չի կարող գործիք ստեղծել ու պայքարել: 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ