19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Աշխարհի ամենասարսափելի կինը հարցազրույց է տվել /ֆոտո/ /վիդեո/

Lizi littleLizi23-ամյա Լիզզի Վելասկեսը տառապում է հազվագյուտ հիվանդությունից, որի պատճառով սարսափելի եւ իր տարիքին անհամապատասխան արտաքին ունի: Լիզզին խոստովանել է, որ դպրոցում իրեն “հրեշ” էին անվանում եւ վերաբերվում  ինչպես կենդանու:

Բժիշկները մինչ օրս չեն կարողանում հասկանալ նրա հիվանդության պատճառը: Միայն հայտնի է, որ այն կապված է ներմաշկային ճարպի բացակայության հետ: Ընդ որում, Լիզզին ստիպված է սնվել օրական 60 անգամ բարձր կալորիականությամբ սննդով, որպեսզի գոնե ինչ-որ կերպ էներգիա հավաքի:

Աշխարհում ընդամենը  3 մարդ  է տառապում այդ հիվանդությունից: Լիզզիի ընտանիքում առողջության հետ խնդիրներ ունի միայն նա: Սակայն նույնիսկ համադասարանցիների կողմից ծաղրի ենթարկվելուց հետո էլ Լիզզին չի հուսահատվում եւ հպարտանում է իր արտաքինով: “Նույնիսկ լավ է, որ ես այնպիսին չեմ, ինչպիսին այդ բոլոր աստղերը, քանի որ մարդիկ կարող են հասկանալ` ինչպիսին եմ ես իրականում”,-նշել է Լիզզին:

Աղջկա ծննդյան ժամանակ բժիշկները հույս չեն ունեցել, որ նա կապրի եւ կզարգանա: Սակայն այժմ Լիզզին ոչ միայն քայլում եւ խոսում է, այլ նաեւ հարցազրույցներ է տալիս, ճանապարհորդում է, հանդիպում է երկրպագուների հետ եւ նույնիսկ հաճախում է տարբեր սեմինարների, որոնց ժամանակ պատմում է իր հիվանդության մասին:

http://youtu.be/0zha1rD7XhM

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ