19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

«Կառավարության նիստերը կարելի է անցկացնել նաև դռնփակ» /տեսանյութ/

 ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը վստահ է ՝  շ  ԱԺ-ի  աշխատանքը. ակնհայտ է՝  խորհրդարանում տեղի ունեցող աշխատանքների ընթացքը պետք է թափանցիկ լինի, որը և արվում է.   ԱԺ-ում տեղի ունեցող գործընթացները ամեն րոպե լուսաբանվում են, համացանցի միջոցով հասանելի են բոլորին: Այս մասին պատգամավորը նշեց Henaran.am-ի հետ զրույցում:

«Կարծում եմ՝  օրենսդիրի աշխատանքի լուսաբանումը շատ կարևոր է, մանավանդ՝  մենք խորհրդարանական կառավարման երկիր ենք դառնում.  համակարգը սահուն կերպով փոփոխվում է, և այս պահին շատ կարևոր է ԱԺ-ի աշխատանքների լուսաբանումը, որը իրականացնում է», – նշեց պատգամավորը:

Վերջինս շեշտեց՝  Կառավարության նիստերիր աշխատանքը  այժմ էլ շատ փոքր հատվածներով է լուսաբանվում. պատգամավորը դա ճիշտ է համարում:

«Իրականում, Կառավարության գործունեությունը շատ կարևոր է  հենց իրենց՝ գործադիրի և նախարարների համար, բայց   նաև իրավաբանների կողմից մեջբերվեց, ասվեց, որ  շատ ընդունված է և տարածված միջազգային հարթակներում, երբ Կառավարության նիստերը չեն լուսաբանվում. ավելի կարևոր է նրանց աշխատանքը: Իրականում կարևոր են Կառավարության գործունեության արդյունքները, որը մենք և՛ բյուջեի քննարկումների, և՛ Կառավարության հաշվետվություններրի, և՛ հարցուպատասխանի ժամանակ հնարավորություն   կունենանք տեսնել: Իսկ Կառավարության նիստերը ինքս էլ համարում եմ, որ կարելի է անցկացնել  և դռնփակ», –  ասաց Կարինե Աճեմյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ