19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ձեր պահվածքը անընդունելի է. Փաստաբանը` Տաթևիկ Գրիգորյանին

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ վարչական շրջանի նստավայրում այսօր` մարտի 2-ին, Սեֆիլյանի եւ մյուսների գործով դատական նիստին պաշտպանական ճառի հրապարակման ժամանակ դատարանը պարբերաբար 5 րոպեանոց ընդմիջումներ էր հայտարարում: Ամբաստանյալներից Ժիրայր Սեֆիլյանի և Ներսես Պողոսյանի շահերի պաշտպան Արայիկ Պապիկյանի պաշտպանական ճառը բավականին երկար էր ու հիմնավորումներով, որոնք ցուցադրվում էին սլայդերի տարբերակով: Արայիկ Պապիկյանը երկարատև ընդմիջում խնդրեց , սակայն դատավոր Տաթևիկ Գրիգորյանը հայտարարեց, որ 5 րոպեից են շարունակելու դատը: «Ես չեմ հասցնի հանգստանալ»,-արձագանքեց Տաթևիկ Գրիգորյանը, սակայն դատավորը արհամարանքով դուրս եկավ դահլիճից:

Ավելի ու  Արայիկ Պապիկյանը հայտարարեց, որ երկար ընդմիջման անհրաժեշտություն կա, քանի որ արդեն 4 ժամից ավելի հրապարակվում է պաշտպանական ճառը եւ հանգստանալու եւ սնվելու հնարավորություն չի տրվում իրենց: Դատարանը բավարարեց պաշտպանի միջնորդությունը եւ հայտարարեց 30 րոպեանոց ընդմիջում: Ամբաստանյալներից Գեւորգ Սաֆարյանի շահերի պաշտպան Տիգրան Եգորյանը հայտարարեց, որ  դատարանը պետք է ավելի շուտ բավարարեր պաշտպանական կողմի միջնորդությունը եւ երկար ընդմիջման հնարավարություն տար` չոտնահարելով դատական նիստի մասնակիցների իրավունքները:

«Ձեր պահվածքն անընդունելի է եւ Ձեզ թող չթվա, որ մարդկանց հետ կարելի է այսպես վարվել: Էստեղ մենք չորս ժամ նստելուց հետո չենք կարող չունենալ հնարավորություն տարրական անհրաժեշտությունները հոգալու համար: Դուք Ձեզ նման պահվածք թույլ տալ չեք կարող, Դուք պարտավոր եք մեզ ընդմիջում տրամադրել, ես պահանջում եմ 40 րոպեանոց ընդմիջում»,-ասաց նա:

Նախագահող դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը պաշտպանին նախազգուշացրեց դատական սանկցիայի մասին եւ կոչ արեց հարգալից լինել դատարանի նկատմամբ. «Դուք պարբերաբար փորձում եք անհարգալից լինել դատարանի նկատմամբ` ինչ-որ տպավորություն թողնելու ներկաների վրա»:

Նշենք, որ մեղադրողը Ժիրայր Սեֆիլյանի համար պահանջել է 11 տարվա ազատազրկում, Գեւորգ Սաֆարյանի համար 4 տարի 6 ամիս, Ներսես Պողոսյանի համար` 4 տարի, Գալուստ Գրիգորյանի համար 3 տարի, Հրայր Թոփչյանի համար 3 տարի, Սասունիկ Կիրակոսյանի համար պահանջեց 4 տարի 6 ամիս, Հովհաննես Պետրոսյանի համար 2 տարվա ազատազրկում:

Հիշեցնենք, որ Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում է զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ զենքի գործադրմամբ շենքեր, շինություններ զավթելու նախապատրաստության մեջ: Բացի Սեֆիլյանից, մեղադրանք է առաջադրվել նաեւ Գեւորգ Սաֆարյանին, Ներսես Պողոսյանին, Գալուստ Գրիգորյանին, Հրայր Թոփչյանին, Սասունիկ Կիրակոսյանին եւ Հովհաննես Պետրոսյանին:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ