19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Հայ-թուրքկան արձանագրությունների չեղարկումը սպասելի էր. քաղաքագետ

Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը վստահ է ՝ Հայաստանի կողմից հայ-թուրքկան արձանագրությունների չեղարկումը սպասելի էր:

«Դա սպասելի էր, քանի որ «ֆուտբոլային դիվանագիտությունը» տարիներ առաջ է «մահացել»», –   այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Ալեքսանդր իսկանդարյանը:

 Քաղաքագետը շեշտեց՝ ժամանակ, երբ նախաձեռնվում էին վերոնշյալ գործընթացները, դա տեղի էր ունենում գերտերությունների քաղաքական հովանավորության ներքո: «Այդ ժամանակ Ցյուրիխում էին Քլինթոնը, Լավրովը, եվրոպացի պաշտոնյաներ: Թուրքիան   համաձայնեց այդ գործընթացում լինել, քանի որ ուներ ինչ-ինչ շահեր Արևմուտքում: Թուրքիան ուզում էր մտերմանալ Եվրոպայի հետ, հետևաբար  պետք էր կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ»,-   ասաց   քաղաքագետը:

Վերջինս շեշտեց՝ Թուրքիան որևէ հեռանկար   չունի  եվրոպական  ընտանիքում   ընդգչրկվելու համար:
«Ակնհայտ է ՝ այդ երկիրը Եվրամիություն չի մտնի և չի դառնա եվրոպական ընտանիքի անդամ, հետևաբար հայկական սահմանը բացելու նրա մոտիվացիան կորել է», – ասաց քաղաքագետը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ