23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Մեր երկրի կենսաբազմազանությունը վտանգված է.Կարինե Դանիելյան

«Խոշոր կատվազգիները կենդանական աշխարհում ամենավտանգվածներից են, քանի որ դրանք որսագողության թիրախ են հանդիսանում, ուստի այս տարի Վայրի բնության համաշխարհային օրը նվիրված է խոշոր կատվազգիներին»,- այսօր՝մարտի 2-ին  «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց  Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF – Հայաստան) բնապահպանական գծով պատասխանատու Արսեն Գասպարյանը:

Նշենք, որ մարտի 3-ը վայրի բնության համաշխարհային օրն է: Գասպարյանի խոսքով՝ Եվրոպայում խոշոր եւ վերջին կատվազգին, որը վտանգված է, դա կովկասյան ընձառյուծն է, եւ այս կենդանիներով, կարելի է ասել, հարուստ է Կովկասը, սակայն այդ հարստությունը հաշվվում է կենդանիների թվաքանակով, տարածաշրջանում 7-9 կովկասյան ընձառյուծ կա: Գասպարյանը հայտնեց, որ պատրաստվում են Իրանից Հայաստան բերել ազնվացեղ եղջերուներ,քանի որ  այս կենդանիները մեր երկրում անհետացել են. «Դրանք վերացել են նախորդ դարի հիսունականներից սկսած որսագողության հետեւանքով: Գիտե՞ք, որ Հայաստանում եղել է կովկասյան վագր, որսագողության պատճառով է վերացել է»:

՝«Հանուն կայուն զարգացման» կազմակերպության նախագահ Կարինե Դանիելյանն էլ նկատեց, որ  մեր երկիրը հարուստ կենսաբազմազանություն ունի, սակայն այն վտանգված է հանքարդյունաբերությամբ եւ որսագողությամբ.«Հայաստանը ստորագրել է կենսաբազմազանության պահպանության կոնվենցիան, որի 4-րդ զեկույցում, մի փոքր զարմանալի է, բայց գրված է՝ Հայաստանում 1000 քմ կմ-ի վրա ցածրակարգ բույսերի տեսակների քանակը 161,8 է, իսկ աշխարհում՝ 0.15: Բարձրակարգ բույսերը Հայաստանում՝ 131,66, իսկ աշխարհում՝ 1,67: Նույնը՝ կենդանիները: Կաթնասունները մեզ մոտ՝ 2,76, իսկ աշխարհում 0,03»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ