25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

ՀՀԿ-ի որոշումը Ռոբերտ Քոչարյանի դեմ չի (տեսանյութ)

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գալուստ Սահակյանն ասում է, որ ամբողջ խորհրդարանը, այդ թվում և մեծամասնությունը կողմ են, որ «մարտի մեկի» դեպքերի վերաբերյալ լսումներ լինեն: Միգուցե դա կօգնի գործի քննությանը: Նման տեսակետ Henaran.am-ի հետ զրույցում հայտնեց նա, երբ հետաքրքրվեցինք, թե ինչու ՀՀԿ-ն որոշեց կողմ քվեարկել որոշմանը, որ «Ելքի» նախաձեռնած՝ «մարտի 1-2-ի իրադարձությունների» վերաբերյալ ԱԺ հայտարարություն ընդունելի նախագիծն ընդգրկվի հաջորդ քառօրյայի մեծ օրակարգ:

Դիտարկմանը, թե տեսակետ կա, որ ՀՀԿ-ն կողմ է, քանի որ նման կերպ տարբեր պատգամավորներ իրենց ելույթներով «մարտի մեկի» սպանությունների, դեպքերի սլաքներն ուղղում են երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, Գալուստ Սահակյանն արձագանքեց. «Որևէ մեկի դեմ չեն»:

Ի դեպ, Գալուստ Սահակյանն ասաց, որ դեպքերի հանցագործներին գտնելու, պատժելու համար պետք է քննության ենթարկել միտինգը կազմակերպողներին: «Մարդիկ կան չէ՞, որոնք տեսել են, տեսնող մարդիկ ինչո՞ւ չեն խոսում, շատ հետաքրքիր է»,-ասաց նա:

Հարցին, թե համամիտ է, որ որքան ՀՀԿ-ն է իշխանության, այդքան ժամանակ «մարտի մեկը» չի բացահայտվի, պատգամավորը պատասխանեց. «90-ականներից սկսած ընդդիմությունը դա է ասում. մարդիկ ուզում են գալ իշխանության, փոխանակ որոշակի աշխատանք կատարեն, ժողովրդի հետ աշխատեն, ՏԻՄ ընտրություններին մասնակցեն, դա են ասում»:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ