24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Բակո Սահակյանը շնորհավորել է Արմեն Սարգսյանին՝ ՀՀ նախագահ ընտրվելու կապակցությամբ

Արցախի նախագահ Բակո Սահակյանը շնորհավորել է մարտի 2-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից հանրապետության նախագահ ընտրված Արմեն Սարգսյանին: Այս մասին տեղեկանում ենք Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության վարչությունից:

Բակո Սահակյանի շնորհավորական ուղերձում, մասնավորապես, ասված է. «Արցախի ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:

Վստահ եմ՝ աշխատանքի եւ կյանքի Ձեր մեծ փորձը, խորը եւ բազմակողմանի գիտելիքները, մարդկային որակները կհանդիսանան Ձեր պարտականությունների լիարժեք եւ արդյունավետ կատարման կարեւորագույն գրավականներից:

Հուսով եմ, որ Ձեր նախագահության ժամանակաշրջանում կշարունակվի Հայաստանի Հանրապետության զարգացումն ու զորացումը, կամրապնդվի Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը, կյանքի կկոչվեն բազմաթիվ ռազմավարական ծրագրեր»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ