25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Մարդը մեր իրականությունը չգիտի. Արամ Սարգսյանն՝ Արմեն Սարգսյանից

«Արմեն Սարգսյանն անհատ է, ով անցած ուղի ունի, բացի պատասխաններից կարևոր եմ համարում մարդու պահվածքը , իսկ ինքն իրեն պահում էր պաշտոնատար մարդու կեցվածքով»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը: 

Շարունակելով նա նկատեց. «Բայց ամբողջ տպավորությունը շատ տխուր էր, որովհետև հիշեցնում էր սովետական ժամանակներ: Արևմտյան արժեքներ կրող Արմեն Սարգսյանի համար «նազարբաևյան» ընտրությունը բացարձակ ձեռնտու չէ: Իմ կարծիքով՝ «Ելք» դաշինքի դեմ քվեարկությունները շատ ավելի ձեռնտու պետք է լինեն Արմեն Սարգսյանի համար, քան էս կոմունիստական ոճի 100%-անոց կողմերը»:

Պատգամավորը շեշտեց, որ Արմեն Սարգսյանը պետք է ներկայացնի`իր քաղաքացիության լեգիտիմությունն ապացուցող 2011 թվականի դեկտեմբերի 2-ի փաստաթուղթը:

Ի դեպ, Արամ Սարգսյանը հայտարարեց՝ ՀՀԿ-ն Արմեն Սարգսյանին պախարակում է: «Արմեն Սարգսյանի ելույթը երեկ լսելով՝ մինչև 1992-93 թվականները, ես դրանից հետո զգացի, որ այդ մարդը մեր իրականությունը չգիտի: Կարող էր և չզգալ, որ Հայաստանում դա կարող է հստակ խնդիր լինել»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ