19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

«ՀՀԿ-ականների մեջ կան ծպտյալ ելքականներ»

Ազգային ժողովում ՀՀ նախագահի ընտրությունների ժամանակ, ինչպես արդեն հայտնել էինք, 90 կողմ ձայն էր եղել, 10 դեմ: «Ելք. խմբակցությունն ավելի վաղ հայտարարել էր, որ դեմ է քվեարկելու: «Ելքն» ունի 9 պատգամավոր, սակայն քվեարկության մասնակցել է 7-ը, հետևաբար 3 հոգի դեմ են քվեարկել կամ ՀՀԿ-ից, կամ ՀՅԴ-ից, կամ «Ծառուկյան» դաշինքից:

Այս փաստի մասին ԱԺ նիստի ժամանակ ելույթ ունեցավ «Ելքի» ղեկավար Նիկոլ Փաշինյանը: Նա հիշեց, որ ժամանակին ՀՀԿ խմբակցության Վահրամ Բաղդասարյանն ասել էր, թե ընդդիմությունում ծպտյալ հանրապետականներ կան:

«ՀՀ նախագահի ընտրություններին արձանագրվել է 90 կողմ, 10 դեմ արդյունք: Սա ցույց է տալիս, որ ի հեճուկս Վահրամ Բաղդասարյանի հայտարարություններին՝ ոչ թե ընդդիմության մեջ կան ծպտյալ ՀՀԿ-ականեր, այլ ՀՀԿ-ականների մեջ կան ծպտյալ ելքականներ»:

Վարման կարգով ձայն խնդրեց նաև Վահրամ Բաղդասարյանը և հայտարարեց. «Ի ուրախություն Նիկոլ Փաշինյանի՝ պետք է արձանագրենք, որ ՀՀԿ-ն 58 հոգի է, և մենք այսօր արձանագրել ենք 90 կողմ»: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ