25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Վիտալի Բալասանյանը զգուշացրել է Սեֆիլյանին. մանրամասներ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր՝ մարտի  2-ին շարունակվում է   Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով դատական նիստը:

Նշենք, որ այսօրվա նիստում ամբաստանյալների շահերի պաշտպանները հանդես են գալիս պաշտպանական ճառերով: Նախատեսված է  լսել նաև գործով ամբաստանյալների վերջին խոսքը:

Ժիրայր Սեֆիլյանի շահերի պաշտպան Արայիկ Պապիկյանը շարունակում է ներկայացնել իր պաշտպանական ճառը:

Պապիկյանը խոսեց Սեֆիլյանի նկատմամբ իրականացված գաղտնալսումների մասին: Նա նշեց, որ Սեֆիլյանի զանգահարողեներ ԱԱԾ-ում դասակարգվել են հետևյալ սկզբունքով. «Ընտանեկան կապ», «Սասնա ծռեր անդամ», «Հիմնադիր խորհրդարան», «Մտերիմների «կինը»», «փաստաբան»,» լրագրող», «երգիչ», «Նոր Հայաստան ճակատ», «Չի պարզվել»:

Պապիկյանը նկատեց, որ վերջին զգուշացման համար Սեֆիլյանը հրավիրվել է Քննչական կոմիտե:

«2016թ. հունվարի 12-ին Ժիրայր Սեֆիլյանը հրավիրվում է Քննչական կոմիտե, հերթական հարցաքննությանը: Սեֆիլյանին ուղիղ զգուշացվում է, որ դադարեցնի գործնեությունը: Այսպես կոչված զգուշացումներից հետո իրավապահները Սեֆիլյանի նկատմամբ սկսում են կիրառել այլ միջոցներ, և 2016 թվականի  հունվարի 14-ին Սմբատ Գալոյանը իր դիմումի համաձայն լուծում է ՊՆ-ի հետ գործող պայմանագիրը , գյուղից տեսղափոխվում Երևան, առանձին բնակվելու, որպիսի օժանդակի  Հովհաննեսին և մյուսներին՝զորամասի և հեռուստաաշտարակի գրավման հարցերում»,-նշեց փաստաբանը, ով միշտ հայտարարել է, որ Սմբատ Գալոյանը և Հովհաննես Պողոսյանը ԱԱԾ-ի ներդրած անձինք են:

Հաջորդիվ հեռախոսային խոսակցության ժամանակ Սեֆիլյանին վտանգի մասին է զգուշացնում Վիտալի Բալասանյանը: Նա զգուշացնում է, որ Սեֆիլյանը Արցախ չգնա. «Լսի, էտ բանը մի արեք, լսի, բան եմ ասում: Վերջապես հազար տարվա ընկերներ ենք:Ես քեզ խնդրում եմ այդ երթը մի արեք: Այլապես ինձ ուրիշ վարյանտ չի մնում: Ինձ իզուր տեղը մի քաշի բեր Զաբուխ, մեր հարաբերություններն էլ կփչանա»,-այսպիսին է եղել գաղտնալսման սղագրությունը:

«Երկիրը կուլ են տալիս,42 հազար են կուլ տալիս, մենք պետքա դրա դեմը առնենք»,-արձագանքել է Ժիրայր Սեֆիլյանը:

Պապիկյանը նկատում է, որ անգամ Հիմնադիր խորհրդարանի վրա հարձակման վայրն է իմացել Վիտալի Բալասանյանը:

Արդեն հայտնել ենք, որ  մեղադրող-դատախազը Սեֆիլյանի համար պահանջել է   11 տարվա ազատազրուկում, Գեւորգ Սաֆարյանի համար 4 տարի 6 ամիս, Ներսես Պողոսյանի համար` 4 տարի, Գալուստ Գրիգորյանի համար 3 տարի, Հրայր Թոփչյանի համար 3 տարի, Սասունիկ Կիրակոսյանի համար պահանջեց 4 տարի 6 ամիս, Հովհաննես Պետրոսյանի համար 2 տարվա ազատազրկում:

Հիշեցնենք, որ Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում է զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ զենքի գործադրմամբ շենքեր, շինություններ զավթելու նախապատրաստության մեջ: Բացի Սեֆիլյանից, մեղադրանք է առաջադրվել նաեւ Գեւորգ Սաֆարյանին, Ներսես Պողոսյանին, Գալուստ Գրիգորյանին, Հրայր Թոփչյանին, Սասունիկ Կիրակոսյանին եւ Հովհաննես Պետրոսյանին:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ