20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Փաշինյանն աղմուկ բարձրացրեց նախագահի թեկնածուի ընտրության ժամանակ (տեսանյութ)

ԱԺ-ում ՀՀ նախագահի քվեարկության ժամանակ միջադեպ տեղի ունեցավ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի և Հաշվիչ հանձնաժողովի անդամների միջև: Մասնավորապես Փաշինյանը հայտարարեց, թե Հաշվիչ հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Գագիկ Մելիքյանը իր մեջքի հետևում կանգնած հետևել է իր քվեարկությանը:

Մելիքյանն էլ արձագանքեց, թե նման բան չի եղել: «Ոչ միայն կարող են տեսնել, թե ինչպես ենք քվեարկում, այլեւ կարող են տեսնել, թե ինչպես ենք նկարում: Օրինակ, եթե տեսնում են, որ 7 կամ 8 հոգի քվեաթերթիկը նկարել են, ապա դա իրենց համար ինֆորմացիա է, եթե չեն նկարել կարելի է մի քանի հատ քվեաթերթիկ փոխել»,- ասաց ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, թե ինչ միջոցներով են ՀՀԿ-ականները ԲԴԽ-ի ընտրության ժամանակ իրենց քվեաթերթիկները փոխել: Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը ԲԴԽ-ի ընտրության ժամանակ նկարել էր իր քվեաթերթիկը:

«Հիմա քվեաթերթիկը, քանի որ մեկն է նախկինի սխեման չեն կարող կիրառել: Այն ժամանակ քվեաթերթիկները հինգն են եղել եւ բոլորը միաժամանակ հաշվել են եւ ոչ մեկ չի վերահսկել, իսկ հիմա կվերահսկեն»,- ասաց նա եւ հայտարարեց, որ ՀՀԿ-ի նախագահի թեկնածուին դեմ են քվեարկելու:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ