25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Դաժան հաշվեհարդար է տեսել տրանսգենդերի հետ, որի հետ պիտի մերձենար գումարի դիմաց. Հայկական Ժամանակ

Նախօրին 32-ամյա տրանսգենդեր կնոջը ծեծի ենթարկելու դեպքով քրեա­կան գործ է հարուցվել: Այս մասին ասաց «Իրավունքի կողմ» հասարակա­կան կազմակերպության իրավա­բան Վահե Մանուկյանը: Նա ասաց, որ քրեական գործը հա­րուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Դիտավորու­թյամբ առողջությանը ծանր վնաս պւստճառելը, պատժվում է ազատազրկմամբ երեքից յոթ տարի ժամկետով):

Երեկ տեղեկություն ստացվեց, որ փետրվարի 28-ին, ժամը 04:50- ին 26-ամյա մի երիտասարդ դաժան ծեծի էր ենթարկել տրանսգենդեր կնոջը, ապա այրել նրա բնակարանը: Ոստիկանությունը երիտասարդին բերման էր ենթար­կել, սակայն ազատ արձակել:

Հայտնի դարձավ, որ 26- ամյա երիտասարդը կնոջը ծեծի է ենթարկել այն բանի համար, որ վերջինս խաբել է իրեն: Մասնա­վորապես տեղեկացանք, որ երի­տասարդը տրանսգենդեր կնոջ հետ ծանոթացել է ինտերնետային կայքով, իսկ այդ օրն էլ, ըստ պայմանավորվածության (գու­մարի դիմաց), երիտասարդը գնացել էր կնոջ բնակարան նրա հետ սեռական հարաբերություն ունենալու նպատակով: Սակայն «գործն» այլ ընթացք է ստացել, երբ 26-ամյա երիտասարդը հաս­կացել է, որ գործ ունի ոչ թե կնոջ, այլ տղամարդու հետ, որից հետո նրան ծեծի է ենթարկել, ապա այ­րել բնակարանը:

Տրանսգենդեր անձը տեղա­փոխվել է թիվ 1 հիվանդանոցա­յին համալիր: ԵՊԲՀ լրատվակա­նից հարցին ի պատասխան ասացին, որ տուժածի մոտ առկա է գանգուղեղային վնասվածք, մարմնի տարբեր հատվածներում առկա են քերծվածքներ, փափուկ հյուսվածքների սալջարդեր: Վի­ճակը գնահատվում է ծանր կա­յուն, գտնվում է վերակենդանաց­ման բաժանմունքում:

Դեպքը տեղի է ունեցել Մաշ­տոց պողոտայի 14 շենքի 5-րդ հարկի բնակարաններից մեկում: Կինն այդ բնակարանում ապրում Էր վարձակալական հիմունքնե­րով: Երեկ տանտերը եկել է եւ իր բնակարանը հայտնաբերել ամ­բողջովին այրված: Բնակարանի տերը բրոկերի միջոցով է տունը հանձնել վարձակալության: Նա երեկ այցելել է ոստիկանություն փորձելու պարզել դեպքի մանրամասները: Անմիջապես հարեւանությամբ ապրող բնակիչը ասաց, որ տրանսգեն­դեր կնոջը երբեւէ չի տեսել եւ չի լսել նրա մասին: Այդ օրն էլ վիճա­բանության ձայներ չի լսել: Ար­թնացել են իրավապահների թակոցներից, երբ նրանք հորդորել են դուրս գալ տարածքից հրդեհի պատճառով:

Տեղեկացանք, որ 32-ամյա ան­ձը մի քանի ամիս է, ինչ վարձով ապրում էր այդ բնակարանում: «Իրավունքի կողմ» հասարա­կական կազմակերպության ղե­կավար Լիլիթ Մարտիրոսյանը ասաց, որ երեկ այցելել է տրանսգենդեր կնոջը. նրա վիճա­կը շատ վատ է եղել, չի կարողա­ցել ոչ խոսել, ոչ տեղաշարժվել: Ասաց, որ նախկինում նրան չի ճա­նաչել, չգիտի աշխատո՞ւմ է, թե՞ ոչ, ինչով է զբաղվում:

Դրդապատ­ճառների մասին նույնպես ասաց, որ տեղյակ չէ: «Հայ հասարակու­թյունը քննարկում է ոչ թե այն, թե ինչ հանցագործություն է եղել, այլ՝ որ լավ են արել, պետք է սպանեին, ոչ թե հասներ հիվանդանոց: Շատ ցավոտ է, որ հայ հասարա­կությունը հոմոֆոբ եւ տրանսոֆոբ»,֊ասում է նա:

Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ