20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ուրիշը չի անելու, մենք ենք դա անելու . Արամ Մանուկյան

Ազատության հրապարակում ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանն իր ելույթում ասաց, որ տասը տարիները ոչինչ չեն տվել՝ ի հեճուկս խոստումների և խաբեության, որ ներկայացրել են միջազգային կառույցներին ու  ժողովրդին:
«Պարզ է, որ չէր լինելու, և տրամաբանական է` չէր էլ լինելու․իրենք իրենց չեն դատելու, իրենք իրենց «գալավարեզներին», մարդասպաններին, ոհմակի անդամներին չեն տա»,- ասաց նա:

Արամ Մանուկյանը նշեց, որ սուգը հավերժ կլինի, եթե պայքար չլինի, եթե աշխատանք չտարվի միջազգային հարթակներում, հասարակության շրջանում: «Եթե հասարակությունը հոգնեց, ծնողները մենակ կմնան։  Մենք բոլորս բարոյական պարտք ունենք այս դատը հետապնդելու, մեր ժողովրդին, մեր սերունդներին ասելու, որ հասել ենք այս բանին, որ հանցագործները, որոնք մարդկանց գնդակահարել են,  որոնց անունները հայտնի են, որոնք Երևանի փողոցներով քայլում են, որոնք վայելում են, նրանք դեռևս ազատության մեջ են: Ուրիշը չի անելու: Մենք ենք դա անելու մեր միասնական կամքով»,- ասաց նա:

Իսկ Լևոն Զուրաբյանն ընդգծեց, որ կեղծարարության  ավանդույթներն ամրապնդվել են Հայաստանի Հանրապետությունում, ստեղծել են մի միջավայր, որի նպատակն է մեր հիշողությունից հանել «Մարտի 1»-ը։

Ելույթներից հետո նրանք երթով շարժվեցին դեմի Մյասնիկյանի արձան:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ