29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Նա կարողացավ հերոսներ կերտել. Ալբերտ Մկրտչյանի վերջին հրաժեշտը/տեսանյութ/

«Ալբերտ Մկրտչյանը մեր կինոյի վերջին մոհիկաններից է եւ նրա գործը անպայման շարունակելու ենք»,-այսօր՝ մարտի 1-ին, ՀՀ ժողովրդական արտիստ, կինոռեժիսոր, սցենարիստ Ալբերտ Մկրտչյանի  հոգեհանգստյան արարողության ժամանակ ասաց ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը։

«Նա կարողացավ հերոսացնել իրական հերոսին, հավերժացնել եւ համեմել մեր հերոսներին։ Ես առիթ եւ բախտ եմ ունեցել շփվելու Ալբերտ Մկրտչյանի հետ եւ կարող եմ ասել, որ նա կարողացավ հավերժացնել մեր պատմության դժբախտ եւ հերոսական պատկերները։ Ցավով եմ նշում, որ նա կիսատ թողեց իր վերջին ֆիլմը եւ կարծում եմ, որ չարժե ֆիլմը ավարտել, քանի որ դրանով էլ մենք հրաժեշտ ենք տալու Ալբերտ Մկրտչյանին»,-նշեց նախարարը։

Անվանի կինոռեժիսորին հրաժեշտ տվեցին բազմաթիվ հասարակական-քաղաքական գործիչներ, մտավորականներ, քաղաքացիներ: Մեծանուն մարդու հիշատակը վառ է ու արցունքների ներսում նաև հպարտություն կա:

Նշենք, որ Ալբերտ Մկրտչյանը կյանքից հեռացել է փետրվարի 28-ին, 81 տարեկան հասակում։ Նա կհուղարկավորվի մարտի 2-ին, Երեւանի քաղաքային պանթեոնում։

Ալբերտ Մկրտչյանը ծնվել է Գյումրիում (նախկին Լենինական), 1937թ. փետրվարի 27, 1937-ին։ Նա հայտնի դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Մհեր Մկրտչյանի փոքր եղբայրն էր։

1960–1966 թվականներին եղել է հայկական հեռուստաստուդիայի, 1971 թվականից՝ Հայֆիլմ ստուդիայի ռեժիսոր, 1995–1999 թվականներին՝ Գյումրիի դրամատիկական, 2000 թվականից՝ Երեւանի Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնների տնօրեն եւ գեղարվեստական ղեկավար։ 1980–2001 թվականներին դասավանդել է Երեւանի Հայկական պետական մանկավարժական համալսարանում (պրոֆեսոր՝ 1995 թվականից), 2001 թվականից՝ Թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում։

Արժանացել է ՀՀ «Մովսես Խորենացի» (2000), ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալների (2007), ՀՀ ժողովրդական արտիստի (2003), «Հայակ» հայկական ամենամյա առաջին կինոմրցանակաբաշխության Հատուկ մրցանակի (2012)։

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ