20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Հայ-թուրքական արձանագրությունները չեղյալ հայտարարվեցին

Հաշված րոպեներ առաջ չեղյալ հայտարարվեցին հայ-թուրքական արձանագրությունները, որոնց նախաստորագրոումը տեղի էր ունեցել 2009 թվականի հոկտեմբերի 10-ին, գրում է yerkir.am-ը։ Քիչ առաջ Հայաստանի նախագահական նստավայրում կայացած Ազգային անվտանգության խորհրդի նիստում արձանագրությունները չեղարկելու մասին հայտարարեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը։ Այդ մասին «Երկիր Մեդիա»-ի հարցմանն ի պատասխան նախագահի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանը հաստատեց տեղեկությունը՝ խոստանալով մանրամասներ ներկայացնել ավելի ուշ։

Հիշեցնենք, որ 2009-ի հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված արձանագրությունները պետք է վավերացվեին 2 երկրների խորհրդարանների կողմից, համաձայն փաստաթղթի՝ «ողջամիտ ժամկետներում»։ Սակայն Թուրքիան տեւական ժամանակ երկարաձգում էր վավերացման ժամկետները, դեռ ավելին՝ պարբերաբար նախապայմաններ էր առաջ քաշում։ Արդյունքում՝ Հայաստանի նախագահը խորհրդարանից ետ կանչեց արձանագրությունները, սակայն մինչեւ 2018 թվականի մարտի 1-ը թողել էր Հայաստանի ստորագրությունը փաստաթղթի տակ։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ