25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Մարտի 1-ի մեղավորը Լևոն Տեր-Պետրոսյանն է. Փաստանջյանը մանրամասնեց/տեսանյութ/

10 տարի առաջ այսօր՝ մարտի 1-ին  տեղի ունեցան ողբերգական իրադարձություններ, որոնք մինչև օրս բացահայտված չեն: Այդ առիթով «Երկիր Ծիրանի» կուսակցությունը ԱԱԾ-ի շենքի դիմաց րէ։ Կուսակցության անդամները այստեղ են եկել  «Դժոխքի երաժշտություն Հայաստանում» ցուցապաստառով,ինչպես նաև  «Սասնա ծռեր» խմբի անդամների, 10 տարի առաջ Մարտի 1-ին զոհված 10 անձանց լուսանկարներից կազմված պաստառներով։

Կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը բարձրախոսով ելույթ ունեցավ՝ դիմելով ԱԱԾ աշխատակիցներին։ Նա նշեց՝ Մարտի 1-ի իրադարձություննների հեղինակները Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանն են. «Մարտի 1-ի մեղավորները Սերժ Սարգսյան-Ռոբերտ Քոչարյան զույգն է, ինչպես նաեւ նրանց հայրն ու հովանավորը  Լեւոն Տեր-Պետրոսյանը։»։

Զարուհի Փոստանջյանը նաեւ ԱԱԾ-ին մեղադրեց դավաճանության մեջ՝ նշելով, որ նրանք իմացել են ապրիլյան պատերազմի մասին եւ ոչինչ չեն ձեռնարկել։ 
Մանրամասները՝ տեսանյութում:
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ