23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Սա արդեն խնդիր է

Ընդդիմության համատեղ հանդես գալու վերջին հանգամանքը դեռևս չի արտահայտում քաղաքական այնպիսի գործընթաց, որն արտացոլում է կոնսոլիդացման և դրանից բխող քաղաքական հետևանքների պատկերը: Ստեղծված իրականությունը, երբ առկա էր դժգոհության լուրջ ծավալ, ընդդիմության միավորման համար ինֆոքաղաքական դաշտ էր բացվում, տրամաբանորեն ենթադրում էր հաջորդիվ ձեռնարկելիք քայլեր:

Ինչու՞, որովհետև այսպիսի պատվարը հնարավոր է պահպանել միայն վճռականություն ցույց տվող և հավատ ներշնչող ինչ-որ գործողությամբ: Այդպիսի լավագույն քայլ կարող է լինել հաջորդող հանրահավաքը, որը, հատկապես հայաստանյան քաղաքական կուլտուրայի պայմաններում, դիտվում է իբրև պայքարի միակ ու իրական միջոցը:

Ինչևէ, հունվարի 18-ի համատեղ հանրահավաքը, որն ուղեկցվում էր նաև քաղաքացիական հասարակության որոշ շերտերի մասնակցությամբ, ստեղծել էր քաղաքական և քաղաքացիական լավ նախադրյալ շահերի միավորման և այդ շահերի արտահայտման համար: Սակայն, այդ շահերի արտահայտման սպեկտորն առայժմ տարածվում է միայն կուտակային կենսաթոշակների նկատմամբ քաղաքացիական անհամաձայնության տիրույթում, ռեալ քաղաքական նպատակներ դեռևս չեն արտահայտվել:

Գուցե, ընդդիմադիր ուժերը հստակեցնում են սեփական շահերն ու նպատակները, փորձում գնահատել ստեղծված իրավիճակը, պարզել հանրային աջակցությունների մակարդակը, գուցե, ՀԱԿ-ն ու “Ժառանգությունը” դեռևս չեն հստակեցրել իրենց վերաբերմունքը Ռոբերտ Քոչարյանի ակտիվացմանը:

Եթե ավելի իրատեսական մոտենանք հարցին, ապա Քոչարյանը գրեթե անհամատեղելի է այդ ուժերի հետ, և սա արդեն խնդիր է: Մյուս կողմից, դեռևս բացակայում է համընդհանուր լիդերը, ով կկարողանա համախմբել այդ ուժերին, ում անձը կքողարկի կամ նվազագույնի կհասցնի առկա որոշակի անհամաձայնությունները: Քաղաքական լիդերի դերն այս պարագայում, ոչ այնքան ինստիտուցիոնալ հարաբերություն է, որքան՝ սոցիոմշակութային երևույթ, այսինքն՝ ոչ միայն կարևոր է քաղաքական ուժերի համախմբումը, այլև՝ դրա արժեհամակարգային հիմքը, որն ավելի կենսունակ է և հանրության կողմից ընդունելի:

Միայն թվային կամ միավորային միասնությամբ հնարավոր չէ հասնել քաղաքական լուրջ նպատակների իրագործման, դրա համար անհրաժեշտ է նաև հանրային աջակցության մոբիլիզացիա, զանգվածային տրամադրությունների կտրուկ փոփոխություն:

Այժմ, այդպիսի կերպար դեռևս չի երևում քաղաքական հորիզոնում, իսկ Ռոբերտ Քոչարյանի անձը բավական հակասական է, որպեսզի կարողանա ռեսուրսների և արժեհամակարգային նման մոբիլիզացիա ապահովել:

Արդյունքում, ընդդիմությունը չի տանում քաղաքական գործընթացները կոնֆլիկտների էսկալյացիայի հունով, սպասում է հանրային ակտիվության անընդհատության և զանգվածային դժգոհության խորացման ու ընդլայնման:

Այսպես, ինչ-որ իմաստով, հնարավոր է, որ տեղի ունենա հասարակական այնպիսի մոբիլություն, որը վերջնականապես կխախտի քաղաքական համակարգի կառուցվածքային ամբողջությունը, սակայն մյուս կողմից, այդպիսի շարժը կարող է հանգեցնել նաև քաղաքական շատ ուժերի մասնատման և նորերի ձևավորման: Որոշ կուսակցություններ նույնիսկ կարող են մարգինալացվել և դառնալ ապասոցիալական կատեգորիաներ:

Այնպես որ, եթե հանրային ակտիվությունը գերազանցում է քաղաքականին, ապա դա քաղաքական ուժերի համար ամենևին էլ լավագույն տարբերակը չէ: Ուստի, ընդդիմությունը պետք է գտնի հանրահավաքի տրամաբանական շարունակման մեթոդը, իսկ իշխանությունն էլ՝ հանրային դժգոհությունների բավարարման մեխանիզմը, այլապես մարգինալացումը սահմաններ չի ճանաչում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ