19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

«Ծառուկյան» դաշինքը վիրավորեց ՀՀԿ-ին. նրանք դեմ էին

Ազգային ժողովում քվեարկության դրվեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավորների հեղինակած ՀՀ Հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու հարցը: Վարման կարգով խոսելով՝ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտնեց, որ քանի որ փաթեթի ընդունումը հակասում է ԵՏՄ շրջանակներում անդամ պետությունների կողմից ստանձնած տնտեսական ինտեգրացիայի խթանման քաղաքականությանը, ինչպես նաև միջազգային պարտավորություններին ու վտանգում է մեր պետության հուսալի գործընկերոջ համբավին, այդ պատճառով էլ իրենք դեմ են քվեարկելու:

«Ծառուկյան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանն արձագանքեց, թե սա քաղաքական կազուս է: «Առաջին ընթերցմանը խորհրդարանական մեծամասնությունը կողմ է քվեարկել, հետո նոր հասկացա՞ն, որ հակասում է ինչ-ինչ պայմանագրերի: Արձանագրենք, որ ի դեմս մեծամասնության՝ գործ ունենք անհասկանալի քաղաքական համույթի հետ, որի աջ ձեռքը չգիտի, թե ինչ է անում ձախ ձեռքը»:

ԱԺ փոխնախագահ, «Ծառուկյան» դաշինքի անդամ Միքայել Մելքումյանն էլ նկատեց, որ շատ տարօրինակ ու անհասկանալի է, որ առաջին ընթերցմամբ անցնում է հանձնաժողովում, ապա լիագումար նիստում միաձայն: Նա հորդորեց բացել, նայել մաքսյին տնտեսական օրենսգքրի համապատասխան հոդվածը և տեսնել, որ հակասություններ չկան:

Տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանն էլ ասաց, որ առաջին ընթերցման ժամանակ հանձնաժողովում քննարկման ընացքում կառավարության դիրքորոշումը եղել է նույնը, այսինքն՝ դեմ են եղել՝ ասելով, որ հակասություններ կան: «Ես ինքս անաձմբ այդ հակասությունը չէի տեսնում, բայց հետագայում իրավաբանների հետ խորհդակցելով, իրականում հասկանալով, որ ունենք միջազգային պարտավորությունների խնդիրներ՝ դեմ ենք քվեարկել: ՀՀԿ-ի դիրքորոշումն է՝ դա հակասում է մեր պետության կողմից ստանձնած պետական պարտավորություններին»:

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն էլ շեշտեց՝ յուրաքանչյուր խմբակցություն ինքն է  որոշում ինչպես քվեարկել: «Այսօր հաճոյախոսության միջազգային օրն է, գոնե այսօր իրար հանդեպ լինենք հարգալից, հաճոյախոս, թե չէ տարբեր որակումներ ենք տալիս, բերեք, չտանք ու քվեարկենք այնպես, ինչպես ճիշտ է մեր պետության համար»,-ասաց նա:

Հարցը դրվեց քվեարկության, այն չընդունվեց՝ ձայների 33 կողմ, 62 դեմ հարաբերակցությամբ:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ