26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Մարտի 1-ի կեսօրին մայրաքաղաքի կենտրոնում քաղաքապետարանը տագնապի ազդանշան կհնչեցնի.խուճապի չմատնվել

Վաղը` մարտի 1-ին, ժամը 14:30-ին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի որոշմամբ` Երևանում շչակ կգործարկվի։ Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։

Որոշման համաձայն` Երևանի կենտրոնում` Տերյան 105 հասցեում, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի տարածքում նախապես հայտարարված ժամին քաղպաշտպանության ցուցադրական հատուկ ուսումնավարժություն է անցկացվելու, որի ժամանակ էլ գործարկվելու է ազդարարման շչակը:

«Հորդորում ենք ազդարարման շչակի ձայնից խուճապի չմատնվել»,- հայտարարում է քաղաքապետարանը։

Քաղաքային իշխանությունը պատճառվող ժամանակավոր անհանգստության համար հայցում է երևանցիների ներողամտությունը:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ