25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Դեղատներում դեղ չի մնում, մարդիկ մեկ տարվա դեղ են գնել. բժիշկ /տեսանյութ/

«Մարտի 1-ից նշանակվող դեղորայքի ցուցակները ամրագրված չեն նախարարի հրամանով, դրա փոխարեն գործում են նախարարի հին հրամաններ, որոնք ուժը չեն կորցրել և հարց է առաջանալու, թե որ հրամանից օգտվեն»,-այսօր՝ փետրվարի 28-ին «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ նշեց բժիշկ-ուրոլոգ Գևորգ Գրիգորյանը:

Բժիշկը նկատեց, որ այս նախաձեռնությունը իր մեջ մի շարք կոռուպցիոն ռիսկեր է պարունակում:

Գևորգ Գրիգորյանը նշեց մի քանի կետեր, որոնք անվերահսկելի են: Օրինակ՝  քանի դեղատոմս կարող է գրել բժիշկն իր համար:

Բժիշկը նկատեց, որ մի քանի տարում դեղատներն այդպիսի հաջող առեւտուր չեն ունեցել, ինչպես որ այս վերջին մեկ ամսում:

Գրիգորյանի խոսքով՝ Առողջապահության նախարարության այն հայտարարությունից հետո, որ մարտի 1-ից մի շարք դեղամիջոցներ վաճառվելու են դեղատոմսով մեր քաղաքացիները պետքական-չպետքական` ճնշման, հորմոնալ, հակաբիոտիկ եւ այլ դեղեր են գնել` որպեսզի դեղ պետք լինելու դեպքում չկանգնեն փաստի առաջ:

 «Ոնց են պահածոներ պատրաստում` բալի, դեղձի, նման կերպ էլ դեղերն են պահածոյացրել: Պահելու են, որպեսզի օգտվեն, հարեւանին են տալու: Այսինքն` այն պատճառաբանությունը, որ այդպես են արել, որպեսզի մարդիկ ինքնաբուժմամբ չզբաղվեն, մեր քաղաքացիները այնքան դեղ են գնել, որ դեռ մեկ տարի կարող են ինքնաբուժում անել»,-հավելեց Գևորգ Գրիգորյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ