19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ծիծաղելի է, անհարմար է, պարո՛ն Մնացականյան. Զոհրաբյանը՝ ԱՎԾ պետին

Ազգային ժողովում քննարկման է դրվել «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի նախագծում փոփոխություններ կատարելու մասին հարցը:  «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նկատեց, որ մշտապես ԱՎԾ-ի տվյալները չեն համապատասխանում իրականությանը: «Հանրությունը չի հավատում ձեր ներկայացրած տվյալներին, պարո՛ն Մնացականյան, որովհետև այդ թվերն իրականությանը չեն համապատասխանում: Այս օրենքով ասում եք՝ այլ մեթոդաբանություն է լինելու, միջազգային ստանադներին համապատասխանեցվելու է: Միակ ստանադարտը, որին պետք է համապատասխանեցնեք, ընդամենը իրականությունը ներկայացնելն է:

Գնաճն, ըստ ձեզ, 2,6% է: Սա ծիծաղելի է, անհարմար է, պարո՛ն Մնացականյան»,-ասաց Զոհրաբյանը՝ դիմելով ԱՎԾ պետ Ստեփան Մնացականյանին:

Ապա պատգամավորը հիշեցրեց, թե ԱԺ այս ամբիոնից ինչպես ժամանակին նախկին պատգամավոր Հրանտ Բագրատյանն առաջարկեց Ստեփան Մնացականյանին գնդակահարել: «Իհարկե, ես նման առաջարկով հանդես չեմ գա, բայց շատ եմ ցանկանում, որ այն պաշտնյան, որ իսկապես պրոֆեսիոնալ է, իսկ դուք պրոֆեսիոնալ եք, ճիշտ ընտրություն անի: Միշտ ընտրություն կա կամ կատարել իր պրոֆեսիոնալ պարտքը, կամ լինել կամակատար»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ