19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Օգնության աղոթք

Օգնիր ինձ, Տեր,
օգնիր մեղմել ձայնս, երբ խոսում եմ.
օգնիր գտնել լռությունը, իմ մեջ և ինձնից դուրս.
օգնիր լսել շշուկով ասված խոսքերը.
օգնիր զգալ հազիվ բացված ծաղկի բույրը.
օգնիր զանազանել բարին չարից.
օգնիր բարի խոսքեր ասելու, մի՛շտ.
օգնիր օրհնել, չարախոսելու ու անիծելու փոխարեն.
օգնիր խորապես հասկանալ մարդկանց սրտերում թաքնված երազներն ու փափագները.
օգնիր ծունկի գալու Քո Սուրբ Մարմնի առաջ.
օգնիր լինելու մի մարդ, որի ձեռքերը կոպտացել են աշխատանքից, բայց որի սիրտը փափկել է սիրուց.
օգնիր տեսնել և միշտ ընդունել սխալներս.
օգնիր կյանքիցս իսպառ ջնջել հպարտությունն ու գոռոզությունը.
օգնիր ամեն օր կրել իմ խաչը.
օգնիր ճանաչել Քեզ յուրաքանչյուր մարդու դեմքում.
օգնիր սիրել կնոջս ( կամ ՝ ամուսնուս ) հավիտենական և միշտ նոր սիրով.
օգնիր հասկանալ և ընդունել, որ զավակներս ինձ պատկանող ապրանք չեն.
օգնիր ամենուր լինել Քո բերկրանքի արտահայտությունը.
օգնիր ինձ, Տեր, միշտ ճանաչելու Քո ձայնը։
Ամեն։

Տեր Մաշտոց Ղազարեան

 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ