24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Մեր դաշինքում միշտ էլ կան տարաձայնություններ. Փաշինյան (տեսանյութ)

«Դա չի նշանակում, որ իրենք ինձ դուրս են անում, նրանք ուղղակի պատրաստ են ինձ գործուղել Ազատության հրապարակ»,-այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը: Նա հավելեց, որ իր ընտանիքն իր հետ բարդ ու երկար ճանապարհ է անցել, և ընտանիքի դիրքորոշումը իր համար շատ կարևոր է, այդ իսկ պատճառով էլ այս հարցը քննարկվել է: 

Հիշեցնենք, որ «Ելք» դաշինքը հայտարարում է, որ դեմ է նախագահ Սերժ Սարգսյանի՝ վարչապետ դառնալուն, և հայտարարել են նաև, որ պայքարելու են սրա դեմ: Սակայն դեռևս քայլերի մասին հստակ որոշում չունեն, իսկ Փաշինյանը Ֆեյսբուքյան հանրագրում գրել էր, որ խորհրդակցել է ընտանիքի հետ, և ընտանիքը պատրաստ է իրեն գործուղել Ազատության հրապարակ: 

Հարցին, թե արդյոք տարաձայնություններ կան դաշինքում, Փաշինյանը պատասխանեց. «Մեր դաշինքում միշտ ամեն ինչի վերաբերյալ կան տարաձայնություններ, մենք այնպիսի դաշինք չենք, որտեղ կա բացարձակ ճշմարտություն, և բոլորը դիրքավորվում են դրա շուրջ, բայց մինչ օրս բոլորը հարցերը կարողացել ենք քննարկել ու գալ ընդհանուր համաձայնության»:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ