22 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2018

Եթե չես կարողանում ներել, մտածիր այս մասին

5-Ways-to-Persevere-in-Bible-reading-1024x613

Տերն ասել է. « Չեմ եկել կանչելու արդարներին, այլ՝ մեղավորներին » (Մտթ 9, 3)։ Հետևաբար, ոչ մի քրիստոնյայի թույլատրված չէ ատել որևիցէ մեկին, ով էլ որ նա լինի, որովհետև, արդարև, բոլորը փրկված են մեղքերի ներման շնորհիվ։ Ուստի, Աստծո ժողովուրդը թող որ սուրբ լինի և թող որ լինի բարի. սուրբ՝ թիկունք դարձնելու համար այն բաներին, որոնք արգելված են, բարի՝ կատարելու համար այն բաները, որոնք հրամայված են։ Անկասկած, մեծ բան է ուղիղ հավատք և սուրբ վարդապետություն ունենալը. գովքի արժանի է որկրամոլությունը զսպելը, անստգտանելի հեզություն ունենալը, բայց այս բոլոր առաքինությունները ոչինչ են առանց սիրո։ 

Սիրելիներս, ճիշտ է, որ սիրո բարիքը կիրարկելու համար ամեն ժամանակ պատեհ ու պատշաճ է. այս օրերը, այդուհանդերձ, այդպիսին են հատուկ կերպով։ Ովքեր ցանկանում են Տիրոջ Զատիկին հասնել հոգու և մարմնի սրբությամբ, թող որ գերագույն աստիճանի ջանք գործադրեն՝ ձեռքբերելու համար այն առաքինությունը, որի մեջ բովանդակված և ներառված են մյուս բոլոր առաքինություններն իրենց գերագույն աստիճանով, և որով ծածկվում է « մեղքերի բազմությունը » (1Պտ 4, 8)։

Մինչ պատրաստվում ենք տոնակատարելու բոլոր խորհուրդներից ամենաբարձրը՝ Հիսուս Քրիստոսի Արյան խորհուրդը, որով ջնջվել են մեր անօրինությունները, նախապատրաստվենք ողորմության զոհերով։ Այն, ինչը որ Աստվածային Բարությունը պարգևել է մեզ, մենք էլ տանք նրանց, ովքեր ինչ որ կերպ վիրավորել են մեզ։ Անարդարությունները թող որ նետվեն մոռացության մեջ, հանցանքները թող որ պատիժ չպատճառեն, և ովքեր մեզ վիրավորել են, թող որ չվախենան, որ իրենց կհատուցվի միևնույն կերպ և միևնույն չափով։ 

Ամեն ոք պետք է քաջ գիտենա, որ ինքը մի մեղավոր է, և հետևաբար, ինքն էլ ներումը ստանալու համար, պետք է ուրախանա, երբ գտնում է ինչ որ մեկի, ում ինքը պետք է ների։ Այսպիսով, երբ Տիրոջ ուսուցման համաձայն կասենք. « Ներիր մեզ մեր պարտքերը, ինչպես որ մենք էլ ներում ենք մեզ պարտք եղողներին » (Մտթ 6, 12), վստահ կլինենք, որ կստանանք Աստծո ողորմությունը։ 

Սբ. Լևոն Մեծի (390-461) « Ճառեր »ից, 10 (Քառասնորդացի մասին. SC 49)

Աղբյուրը՝ mashtoz.org

 

Արխիվ

Հոկտեմբերի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ