20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Նախկին ոստիկանապետի հավատը (տեսանյութ)

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ալիկ Սարգսյանը գտնում է, որ Բարձրագույն դատախան խորհրդի անդամներից և Գագիկ Հարությունյանը, ոչ Գևորգ Դանիելյանն իրենց գործունեության մեջ ոչ մի արատավոր բան չեն արել: Այս մասին նա նշեց այսօր Ազգային ժողովում՝ ԲԴԽ-ի անդամների ընտրությունից հետո: Ըստ նրա՝ այդ անձինք նախկինում լծակներ չեն ունեցել գործելու: «Եթե որևէ թերություն կա, որ հասարակության ուշադրությունն է գրավել, և դա կապում եք Գևորգ Դանիելյանի կամ Գագիկ Հարությունյանի հետ, արդար չէ:

Կիրառել են իրենց լծակներն այնքանով, որքանով ստացվել է»,-նկատեց նա:

Ալիկ Սարգսյանի խոսքով՝ խնդիրները համակարգի մեջ են, համակարգային փոփոխություններ են պետք, և այս մարդիկ ունեն այդ հնարավորությունը փոխելու: «Կարծում եմ, որ պետք է հավատալ»,-նշեց նա:

Հիշեցնենք, որ ՀՀԿ և ՀՅԴ խմբակցություններն ԱԺ կողմից ընտրվող բարձրագույն դատական խորհրդի առաջին կազմի հինգ անդամների պաշտոններում առաջադրել են՝ առաջին պաշտոնում՝ Գագիկ Գարուշի Հարությունյանին, երկրորդ պաշտոնում՝ Գևորգ Բալաբեկի Դանիելյանին, երրորդ պաշտոնում՝ Լիպարիտ Ռոբերտի Մելիքջանյանին, չորրորդ պաշտոնում՝ Հայկ Արտաշեսի Հովհաննիսյանին, հինգերորդ պաշտոնում՝ Սերգեյ Գուրգենի Մեղրյանին:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ