28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Արյունահեղ բախումներ կլինեն հանուն ղարաբաղյան հարցի լուծման հետաձգման. Հրապարակ

129302

Հայաստանն առաջիկայում, ամենայն հավանականու­թյամբ, կթեւակոխի ներքաղա­քական անակնկալ շիկացման փուլ: Այդ մասով, կարծես թե, արդեն առա­ջին ծիծեռնակները երեւում են: Նիկոլ Փաշինյանի՝ դեպի փողոց գործուղվե­լը կարող է խառնել այն համեմատա­կան անդորրը, որը կա այսօր: Մյուս կողմից՝ այն կարող է հանգեցնել քաղաքական ուժերի, ներառյալ նաեւ՝ խորհրդարանական քաղաքական ուժերի վերադասավորման: Թե ինչ կլինի արդյունքում, դժվար է ասել, սակայն, ամեն դեպքում, այն, որ ներ­քաղաքական իրադարձությունների ռիթմը վերջին օրերին սկսել է տեմպ հավաքել, արդեն զգալի է:

Ավելի մանրամասն անդրադառ­նալով՝ փորձենք ներկայացնել իրա­դարձությունների հնարավոր զար­գացումների մեր պատկերացումը: Ամենայն հավանականությամբ, նախագահական ընտրություններից հե­տո կմեկնարկի, այսպես ասած, ներ­քաղաքական «թեժ գարուն» օպերա­ցիան: Այն աչքի կընկնի փողոցային պայքարով, ցույցերով, հնարավոր է՝ նաեւ բախումներով, լարվածությամբ, մթնոլորտի շիկացմամբ եւ այլն: Ու այս ամենն իր սուր ծայրով, հավա­նական է, ուղղված կլինի վարչապետացող Սերժ Սարգսյանի դեմ:

Ըստ ամենայնի, փողոցային պայքարում քաղաքական գնահատական կտրվի, որով Սերժ Սարգսյանի վարչապետացումը կգնահատվի որպես «ՀՀ նախագահի պաշտոնում երրորդ ժամկետ» եւ իշխանության, ըստ էու­թյան, «զավթում»: Ներքաղաքական անկայունության այդ ընթացքում, որպես երկու կողմերի միջեւ արբիտր, հանդես կգա նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանը, ով որոշակի ժա­մանակ կշողա հայրենի քաղաքակա­նության երկնակամարում՝ որպես «առաջնորդ»: Սցենարային դրվագ­ներում հնարավոր է լինեն դրամա­տիկ զարգացումներ, երբ Արմեն Սարգսյանը, ասենք, արյունահեղ բախումներ կկանխի եւ այլն: Պառլա­մենտական ընդդիմության ներսում, ի դեմս «Ելքի», ամենայն հավանակա­նությամբ, կլինի պառակտում:

Ընդ որում՝  այդ պառակտումը կա­րող է լինել.

ա. փողոցային պայքարում ներդաշինքային համաձայնության չգնա­լու հետ կապված

բ. Սերժ Սարգսյանի հնարավոր վարչապետացման համար Արմեն Սարգսյանի քվեներից ավելի քվե ունենալու համար ձայներ կորզելու հետ կապված: Այդ դեպքում ԼՀԿ-ն ընդհանրապես կարող է հայտնվել անհասկանալի ամորֆ վիճակում եւ առժամանակ իջնել ընդհատակ՝ մինչեւ ավելի լավ ժամանակներ: Այդ ընթացքում Ազատության հրապարակում կթեւածի Նիկոլ Փաշինյանը՝ ըստ ամենայնի, իրականացված տեսնելով իր երազանքը, որը, որքան էլ զար­մանալի է, նաեւ իշխանությունների երազանքն է. խոսքն այն մասին է, որ արմատական ընդդիմության դափ­նեպսակը կստանա նա եւ կհռչակվի ՀՀ առաջին նախագահի իրական ժառանգորդ:

Ներքաղաքական շիկացումն արդեն Սերժ Սարգսյանը, որպես հնարավոր վարչապետ, կվերածի քաղաքական կապիտալի՝ հին ու բարի սովորույթի համաձայն, եւ կտանի «խուրդելու» Բրյուսել, Փա­րիզ, Վաշինգտոն եւ Մոսկվա ու այն որպես խաղաթուղթ կկիրառի ղարա­բաղյան հարցի կարգավորման գործում հանգուցալուծումը կրկին որոշ ժամանակով հետաձգելու համար, որը նույնն է, թե դարձյալ ժամանա­կավորապես հնարավոր է հետաձգվի «հողեր հանձնելու» հանգրվանը: Այլ է հարցը, թե այս դերասանական կազմն ինչ վարպետությամբ կխա­ղա, եւ ինչ արդյունքներ կգրանցվեն ներկայացման ժամանակ:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ