29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Արտակարգ դեպք Արմավիրում

Shmays3-600x400

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ փետրվարի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում; Ժամը 21։30-ին Արմավիրի մարզի Այգեկ գյուղի բնակիչ՝ 52-ամյա Առաքել Մովսիսյանը Ոստիկանության Վաղարշապատի բաժին հայտնել է, որ անհայտ անձը կամ անձինք, օգտվելով իրեն պատկանող Toyota մակնիշի 35 MX 190 համարանիշի ավտոմեքենայի՝ դռները բաց լինելու հանգամանքից, կատարել են գողություն։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ավտոմեքենայի մեջ եղած ձեռքի պայուսակի միջից հափշտակել են «Բերետա» տիպի 9 մմ տրամաչափի անվանական ատրճանակը՝ փամփուշտատուփով և 15 փամփուշտներով։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Մովսիսյանը հանրությանը հայտնի «Շմայսն» է, իսկ «Բերետա» տիպի ատրճանակը նրան որպես պարգև տրվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարի կողմից՝ 1993 թվականին։ Փաստի առթիվ Ոստիկանության Վաղարշապատի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ