25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Նոր բացահայտումներ քրեական աշխարհում. Հայկական Ժամանակ

Քրեական հեղինակություն Դոն Պիպոյի (Արթուր Ասատրյան) սպանու­թյունը նախապատրաստելու գոր­ծով նոր հանգամանքներ են ի հայտ եկել: Թերթի տեղեկություններով, սույն քրեական գործի շրջանակներում պարզվել է, որ ենթադրյալ հանցա­գործների թիրախում ոչ միայն Դոն Պիպոն է եղել, այլ նաեւ քրեական հեղինակություն համարվող Վստրեչի Ապեր մականունով հայտնի Արամ Վարդանյանը:

Հայտնի դարձավ, որ առա­ջիկայում Դոն Պիպոյի սպանությունը նախապատրաստելու մեղադրան­քով կալանավորվածներին նոր մե­ղադրանք կառաջադրվի Վստրեչի Ապերի սպանությունը նախապատրաստելու համար (ՀՀ ՔՕ 35-104 հոդվածով):

2017 թվականի մայիսի 8-ին Դոն Պիպոն կասկածել էր իր դեմ նախա­պատրաստվող սպանության մա­սին եւ այդ մասին տեղյակ պահել իրավապահ մարմիններին: Նույն օրը սպանությունը նախապատրաս­տելու կասկածանքով ձերբակալվել, ապա կալանավորվել է երեք անձ Արկադի Քոչինյանը, Արտակ Զաքարյանը եւ ոմն Ղազախեցյան որոշ ժամանակ խմբին օժանդակելու հա­մար կալանավորվել է նաեւ Ձոհրաբ Ղումաշյանը: Այս գործով հար­ցաքննվել է նաեւ մեկ այլ քրեական հեղինակություն Արտյոմ Կանեւսկոյը. ըստ մամուլում շրջանաովոդ տե­ղեկությունների՝ Դոն Պիպոյի դեմ մահափորձի պատվիրատուն Արտ­յոմ Կանեւսկոյն է:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ