19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

«Ծառուկյան» դաշինքի վարկանիշը կընկնի՞

Ինչպես հայտնի է, ԱԺ «Ծառուկյան» խմբակցությունը հայտարարել է ՝ քվեարկելու է իշխող կոալիցիայի կողմից ներկայացված նախագահի թեկնածուի՝  Արմեն Սարգսյանի օգտին։

Անդրադառնալով այս թեմային՝ քաղաքագետ Գագիկ Համբարյանը  Henaran.am-ի հետ զրույցում  նշեց․ ««Ծառուկյան» դաշինքը միշտ հայտնի է եղել որպես կանխատեսելի ընդդիմություն,  ու այլ տեսակետ սպասել պետք չէր։ Այդպես պետք է լիներ։ Էլի եմ կրկնում. «Ծառուկյան» դաշինքը բավականին կանխատեսելի ընդդիմություն է»։

Հարցին՝ իսկ   այս ամենն  ինչպես կանդրադառնա «Ծառուկյան»  դաշինքի վարկանիշի  վրա, քաղաքագետը պատասխանեց․   «Շատ սովորական։ «Ծառուկյան» դաշինքը առաջին անգամը չէ, որ իշխանամետ որոշումներին կողմ է քվեարկում, այնպես որ,  նույնն էլ հիմա կլինի,  առավել եւս, Ծառուկյան դաշինքի տեսակետը այս հարցում  իշխանություններին չի էլ խանգարում։ Այսինքն՝ նրանց ձայները  այդքան էլ նշանակություն չունեն   իշխանությունների համար։ Այնպես որ, «Ծառուկյան» դաշինքը, կարելի է ասել՝ սրանով փոքրիշատե սատարում է ՀՀԿ-ին:

Ինչ վերաբերում է ռեյտինգին, ապա նշեմ՝  «Ծառուկյան» դաշինքի ռեյտինգը պայմանավորված է Ծառուկյան անձի հետ, որը շատ դեպքերում, ինչ էլ անի,  մեծ ընտրազանգված ունի։  Առաջին հերթին  Գագիկ Ծառուկյանը հայտնի է որպես բարերար,  եւ ոչ ոք չի կարող  ինչ-որ տեղ հերքել, կամ կասկածի տակ դնել, որ «Ծառուկյան»  դաշինքն  իր ձայները հիմնականում ստանում է  շնորհիվ Գագիկ Ծառուկյանի: Իհարկե, ես չեմ  անտեսի  մյուս գործիչներին, ովքեր ընտրություններին բավականին ակտիվ մասնակցել են,  ձայներ հավաքել  «Ծառուկյան» դաշինքի համար, բայց միեւնույն ժամանակ, բոլորն էլ շատ լավ գիտեն, որ եթե Ծառուկյանը այցելում է   ինչ-որ  շրջան կամ քաղաք, կամ գյուղ, ուրեմն  «Ծառուկյան» դաշինքի ռեյտինգը այդտեղ մի քանի անգամ ավելի բարձր ցուցանիշ է ցույց տալիս», – եզրափակեց քաղաքագետը։

 

 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ