24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Լուսավոր Հայաստան»-ը չի լքում «Ելք»-ը

««Ելք» դաշինքում միշտ էլ թեժ բանավեճեր են, միշտ տարբեր հարցերով մենք քննարկումներ ենք անում, բանավիճում ենք, բայց վերջում մենք որոշում կայացնում ենք կոնսեսուսով, սակայն ձեռնամարտ չի եղել»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն՝ անդրադառնալով լուրերին, թե Սերժ Սարգսյանի՝ վարչապետ դառնալու վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի դեմ հանդես գալու ու ապագա պայքար ծավալելու վերաբերյալ դաշինքում ոչ միայն կոնսենսուս չկա, այլև ձեռնամարտ է եղե«:

Մարուքյանն ընդգծեց, որ վաղուց են հայտարարել, որ «Ելք» դաշինքի համար Սերժ Սարգսյանի երրորդ անգամ վերընտրվելն անընդունելի է: «Տարբեր կարծիքներ կան նշված հարցի շուրջ, և հիմնական քննարկումն այն մասին է, թե ինչ անել, որ դաշինքն ունենա արդյունավետ պայքարի միջոց, այսինքն՝ այնպիսի որոշում լինի, որ ճիշտ կլինի՝ արդյունքում դաշինքն ավելի կհզորանա»:

Նա բամբասանքներ որակեց նաև լուրերը, թե «Լուսավոր Հայաստանը», որի նախագահն ինքն է, ցանկանում է հեռանալ «Ելք»-ից: ««Ելքն» ընդհանրապես չեմ պատկերացնում առանց մեզ, և չի էլ կարող լինել «Ելքն» առանց մեզ: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ