23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Խոսակցություն անգամ չկա, ո՞ւր մնաց, թե նման քննարկում լինի. «Ծառուկյան» դաշինք

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը պնդում է՝ դաշինքում կոալիցիա մտնելու վերաբերյալ քննարկում չկա: Այս մասին նա նշեց Henaran.am-ի հետ զրույցում: «Նման բան չկա, խոսակցություն անգամ չկա, ո՞ւր մնաց, թե նման քննարկում լինի: Չգիտեմ, թե դա ում հորինածն է»,-նկատեց նա:

Ինչ վերաբերում է լուրերին, թե «Ծառուկյան» դաշինքի և ՀՅԴ-ի միջև լարվածություն կա, քանի որ երկուսն էլ դեմ են ռեյտինգային համակարգին, սակայն ոչ մի կերպ չստացվեց, որ համագործակցեն այս հարցի շուրջ, Գևորգ Պետրոսյանն ընդգծեց. «Որևէ լարվածություն չկա, ցանկացած քաղաքական ուժ ունի իր ծրագրերը, բացարձակ լարվածություն չկա, մենք հարգանքով ենք վերաբերում բոլոր քաղաքական ուժերին: Դրանք շինծու խոսակցություններ են, երևի ինչ-որ մեկին ձեռք են տալիս, բայց իրականության հետ կապ չունեն»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ