28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Խայծը կուլ մի տվեք

maxresdefault (1)

Երբ որ ուզում ես հոտին ցրել, նախ պիտի հովիվներին խփես: Հովիվներին կխփես, աշխատող մարդկանց կվարկաբեկես, իրենց սեփական հոտի առաջ կարժեզրկես ու հոտը կմնա առանց հովիվների: Ու կսկսես խժռել հոտին: Նրանց կկերակրես սուտ բաներով, որ մեռնեն: Կեղտն ու կործանումը կներկայացնես գունավոր թղթերով փաթաթված: Ու մարդիկ խայծը կուտեն: 1700 տարուց ավել Քրիստոսի Հայաստանեայց Առաքելական Սբ. Եկեղեցին հովվել է մեր ժողովրդին: Այո, եղել են, կան ու էլի կլինեն գայլեր գառան մորթիներով: Բայց ես ու դուք ավելի լավը չենք: Մի թողեք, որ անհավատ մարդիկ հարվածեն եկեղեցուն: Դա ճիշտ ճանապահը չի:

Եթե սխալ բան եք տեսնում, Քրիստոսն ասեց, գնացեք առանձին խոսեք, երբ դու և նա մենակ եք, եթե չլսի, 2-3 վկաների ներկայությամբ խոսեք, եթե չլսի եկեղեցում խոսեք, եթե եկեղեցուն էլ չլսի նա թող ձեզ համար լինի ինչպես հեթանոսն ու մաքսավորը (Մթ. 18:15-17):

Բայց սիրելի Քրիստոնյա ժողովուրդ, տեսնում եք, որ կանոնավոր ու սիստեմատիկ պայքար է գնում Հայ Եկեղեցու դեմ: Հիշու՞մ եք անցյալ տարիներին, վերջին Սբ. Ծննդյան տոներին, այս օրերին, ու վստահ եմ Սբ. Հարության տոնին էլ կաշխուժանա չարի հարձակումները: Զգոն եղեք, արթուն եղեք, խայծը կուլ մի տվեք: Եկեղեցին մեր հավատքի պատվարն է՝ Քրիստոսի մարմինը: 

Արմեն Հարեյան

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ