19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Բաբայանին մերժեցին.լարված իրավիճակ/տեսանյութ/

Վերաքննիչ քրեական դատարանը քիչ առաջ հրապարակեց Արցախի պաշտպանության բանակի նախկին հարամանատար, Արցախի հերոս Սամվել Բաբայանի վերաքննիչ բողոքի վճիռը:

Առաջին ատյանի վճիռը մնաց անփոփոխ:

Նշենք, որ Վերաքննիչ դատարան էր դիմել նաև «Իգլա»-ի գործով երեք տարվա ազատազրկման դատապարտված Սանասար Գաբրիելյանը:

Ըստ մեղադրանքի՝ Սամվել Բաբայանը դրդել է մի խումբ անձանց` նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահռթիռային համալիր ձեռք բերելուն, փոխադրելուն եւ պահելուն, ինչպես նաեւ փոխարկման արդյունքում ձեռք է բերել հանցավոր ճանապարհով ստացված գույք: Հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու (փողերի լվացում), ինչպես նաեւ ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու, պահելու եւ փոխադրելու։

Առաջին ատյանի դատարանի վճռով Սամվել Բաբայանը դատապարտվել է 6 տարվա ազատազրկման։

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ