24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Ուզում ես հերոս դառնաս​` գնա Ղարաբաղ, հեսա պատերազմը սկսում ա». «Իգլա»-ի գործով դատ/տեսանյութ/

«էս մարդը ստում ա, ինքը ստախոս ա: Ազգային ժողովին ասեք, մի հատ օրենք հանի տղավարի, որ կարենանք ասենք՝ ստի սենցն ու նենցը»,-այսօր՝ փետրվարի 26-ին Վերաքննիչ քրեական դատարանում շարունակվող «Իգլա»-ի գործով դատաքննության ժամանակ դատախազին դիմեց գործով ամբաստանյալ Սանասար Գաբրիելյանը:

«Խոսում ա տրուբի մասին: Էտ տրուբեն կվերցնեմ կմտցնեմ ուրիշ տեղ, վատ մտքով չեմ ասում: Մեր ազգի հերոս տղենա Բաբայանը, իմ կամադուշին ա: Էս մեր մեղադրողը վիզ դրած ուզում ա ապացուցի, որ պատվեր եմ ստացել: Ուզում ես հերոս դառնաս գնա Ղարաբաղ, հեսա պատերազմը սկսում ա: Էտ քո շառերը պահի, հորդորում եմ, եթե մեղք եմ գործել տարեք մեղադրեք: Հրաչ Մայիլյանը յաշիկներով ֆռֆռումա՝ մենք էլ ստեղ փտում ենք»,-զայրացավ Գաբրիելյանը:
Նշենք, որ այս գործով 3 տարվա ազատազրկման դատապարտված Սանասար Գաբրիելյանը դիմել է Վերաքննիչ դատարան:
Նա պահանջում է բեկանել Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը եւ իրեն ճանաչել անպարտ: Ըստ մեղադրանքի՝ Սամվել Բաբայանը դրդել է մի խումբ անձանց` նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահռթիռային համալիր ձեռք բերելուն, փոխադրելուն եւ պահելուն, ինչպես նաեւ փոխարկման արդյունքում ձեռք է բերել հանցավոր ճանապարհով ստացված գույք: Հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու (փողերի լվացում), ինչպես նաեւ ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու, պահելու եւ փոխադրելու գործով 7 մեղադրյալ կար, որոնց վերաբերյալ դատարանը դատավճիռ կայացրեց նոյեմբերի 28-ին: Արմեն Պողոսյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով. նա դատապարտվեց 2 տարվա ազատազրկման: Անդրանիկ եւ Կարեն Քոչարյանին, Ժորա Զաքարյանին եւ Դավիթ Հարությունյանին դատարանը մեղադրանք էր առաջացրել ՀՀ քրեական օրենսգրքի օրենսգրքի 38-190-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Ըստ այդմ, Կարեն Քոչարյանը դատապարտվեց 2,5 տարվա ազատազրկման, սակայն դատարանը որոշեց պատիժը պայմանականորեն չկիրառել՝ սահմանելով փորձաշրջան 2 տարի ժամկետով։ Անդրանիկ Քոչարյանը դատապարտվեց 2 տարվա ազատազրկման, սակայն պատիժը չկիրառվեց. Դատարանը սահմանեց փորձաշրջան 2 տարի ժամկետով։ Ժորա Զաքարյանը դատապարտվեց 2 տարվա ազատազրկման, սակայն պատիժը պայմանականորեն չկիրառվեց. սահմանվեց փորձաշրջան 2 տարի ժամկետով։ Դավիթ Հարությունյանը դատապարտվեց 2 տարվա ազատազրկման, սակայն պատիժը պայմանականորեն չկիրառվեց. սահմանվեց փորձաշրջան 2 տարի ժամկետով:
 
Մանրամասները` տեսանյութում:
 
 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ