26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Թարգեք էս ցիրկը. Բաբայանի վերջին խոսքը/տեսանյութ/

ՀՀ Վերաքննիչ դատարանում այսօր՝ փետրվարի 26-ին շարունակվեց Հայաստան «Իգլա» տեղափոխելու եւ փողերի լվացման մեղադրանքով 6 տարվա ազատազրկման դատապարտված Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանի և գործով ամբաստանյալներ Սանասար Գաբրիելյանի և Արմեն Պողոսյանի բողոքըների քննությունը: Սամվել Բաբայանը հանդես եկավ վերջին խոսքով:

«Սա սարքած գործ է, շինծու, որը փորձում են իրականացնել ու փաթաթել իմ վրա: Ես ատյան-ատյան գնալու եմ մինչև վերջ: Ես չեմ ցանկանում, որ իմ պետությունը սրա համար ամաչի:Թարգեք էս ցիրկը»,-իր վերջին խոսքում նշեց Սամվել Բաբայանը:

Սամվել Բաբայանը կրկին անգամ նշեց, որ իր վրա հիմնավոր ցուցմունք չկա:

 

Ըստ մեղադրանքի՝ Սամվել Բաբայանը դրդել է մի խումբ անձանց` նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահռթիռային համալիր ձեռք բերելուն, փոխադրելուն եւ պահելուն, ինչպես նաեւ փոխարկման արդյունքում ձեռք է բերել հանցավոր ճանապարհով ստացված գույք: Հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու (փողերի լվացում), ինչպես նաեւ ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու, պահելու եւ փոխադրելու գործով 7 մեղադրյալ կար, որոնց վերաբերյալ դատարանը դատավճիռ կայացրեց 2017թ. նոյեմբերի 28-ին: Մեղադրյալները դատապարտվեցին 2-ից մինչեւ 6 տարվա ազատազրկման:

Մանրամասները` տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ