24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Վթարի են ենթարկվել վարչապետ Կարեն Կարապետյանի անվտանգության աշխատակիցները. Shamshyan.com

Սյսօր՝ փետրվարի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։00-ի սահմաններում Մամիկոնյանց փողոցում բախվել են 35-ամյա Արսեն Բաղդասարյանի վարած Hyundai մակնիշի 084 ԼԼ 50 համարանիշի և 59-ամյա Սուրեն Մկրտչյանի վարած Mercedes մակնիշի 35 MZ 254 համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։

Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ վթարի մեղավորը եղել է Hyundai-ի վարորդը, ով մեծ արագությամբ մտել է նշված խաչմերուկ և բախվել Mercedes-ին։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Hyundai-ը հաշվառված է ՀՀ կառավարության աշխատակազմի հաշվեկշռում և սպասարկում է վարչապետ Կարեն Կարապետյանին։

Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ վթարից անմիջապես հետո մինչև Երևանի ճանապարհային ոստիկանների ժամանումը, Hyundai-ի վրայից համարանիշները հանել էին։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ