20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Տեղյակ եմ. Սամվել Բաբայանը՝ Սեֆիլյանից/տեսանյութ/

Այսօր` փետրվարի 26 շարունակվում է ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի բողոքի գործով դատական նիստը։

Արդեն հայտնել ենք, որ գործով ամբաստանյալ Սանասար Գաբրիելյանի ինքնազգացողությունը վատացել է ու այդ պատճառով դատարանը ընդմիջում հայտարարեց:

Նիստի ընդմիջումից առաջ  Սամվել Բաբայանը պատասխանելով հարցին՝ տեղյա՞կ է, որ դատախազը Ժիրայր Սեֆիլյանի համար պահանջել է 11 տարի ազատազրկում եւ այն ինչպես կմեկնաբանի, Բաբայանը քթի տակ ժպտաց եւ պատասխանեց. «Տեղյակ եմ, ի՞նչ մեկնաբանեմ»։

Ըստ մեղադրանքի՝ Սամվել Բաբայանը դրդել է մի խումբ անձանց` նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահռթիռային համալիր ձեռք բերելուն, փոխադրելուն եւ պահելուն, ինչպես նաեւ փոխարկման արդյունքում ձեռք է բերել հանցավոր ճանապարհով ստացված գույք: Հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու (փողերի լվացում), ինչպես նաեւ ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու, պահելու եւ փոխադրելու։

Առաջին ատյանի դատարանի վճռով Սամվել Բաբայանը դատապարտվել է 6 տարվա ազատազրկման։

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ