29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Հայաստանը և ՌԴ-ն կհամագործակցեն շինարարության ոլորտում

28547683_1561232373925240_1772963592_o

Ռուսաստանի շինարարության նախարարության և Հայաստանի քաղաքաշինության պետական կոմիտեի միջև ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում ստորագրվել է շինարարության ոլորտում երկկողմ համագործակցության ծրագիր:

Փաստաթուղթն ստորագրել են Ռուսաստանի շինարարության փոխնախարար Խամիտ Մավլիարովը և ՀՀ քաղաքաշինության պետակա կոմիտեի փոխնախագահ Արմեն Ղուլարյանը:

2018-2019թթ. նախատեսվող երկկողմ համագործակցության շրջանակում, որը նախապես հավանության էր արժանացել ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանի և Ռուսաստանի Դաշնության շինարարության և բնակարանային կոմունալ տնտեսության նախարար Միխայիլ Մենի կողմից, կողմերը տեղեկատվության և փորձի փոխանակում կիրականացնեն շինարարության ոլորտի տեխնիկական կարգավորման, շինարարության բնագավառի նորմերի և պահանջների մշակման, նախագծման և շահագործման հարցերի, ինչպես նաև հողօգտագործման համակարգերի և տարածքների ֆունկցիոնալ գոտիավորման շուրջ:

Բացի այդ, նախատեսվում է որակավորման բարձրացման դասընթացների կազմակերպում շինարարության նոր եղանակների և բնակարանային տնտեսության բնագավառի մասնագետների համար, համաժողովների և խորհրդաժողովների կազմակերպում և անցկացում Ռուսաստանի և Հայաստանի տարածքներում:

Ուշագրավ էր աշխատանքային այցի շրջանակում ռուսական կողմի կազմակերպած շինարարական էքսկուրսիոն ծրագիրը՝ Малоэтажная страна (Ցածրահարկ երկիր) ցածրահարկ տների ցուցահանդեսը, ուր ներկայացվել են նոր տեխնոլոգիյաներով և հիմնականում տեղական շինարարական նյութերի կիարառմամբ կառուցված ցածրահարկ տների տիպեր: Արդյունավետ բանակցություններ են տեղի ունեցել մի շարք շինարարական կազմակերպությունների և շինարարական նյութերի արտադրությամբ զբաղվող ձեռնարկությունների ղեկավարների և ներկայացուցիչների հետ: Համագործակցության վերաբերյալ պայմանավորվածություններ են ձեռք բերվել մի շարք կազմակերպությունների հետ, որոնք արդեն ունեն հայաստանյան փորձ, ինչպիսին է ՏԱՄԱԿ կազմակերպությունը, որն անմիջական մասնակցություն է ունեցել 1988 թվականի երկրաշարժից ավերված Սպիտակ քաղաքի վերականգնման աշխատանքներին:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ