16 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

«Մինչև Սումգայիթի դեպքերին իրական գնահատական չտրվի, այդ տրավման չի վերանա» (տեսանյութ)

Այսօր լրանում է Սումգաիթյան ջարդերի 30 տարին: «Հենարան» ակումբում ասուլիսի ժամանակ ադրբեջանագետ Աշոտ Մովսիսյանը նկատեց, որ հենց այդ քաղաքն ընտրվեց, քանի որ հայերն այստեղ շատ-շատ էին: «Սա առաջին հերթին շանտաժ էր ամբողջ հայ ազգին, որ դուք Արցախում մեծամասնություն եք կազմում և այսօր փորձում եք ինչ-որ գործողություններ կատարել, բայց Ադրբեջանի թիկունքում կա Սումգայիթի նման քաղաք, որտեղ հայեր են բնակվում, և նրանք անպաշտպան են: Այսինքն՝ Սումգայիթի գործողություններով փորձում էին խոչընդոտել արցախյան շարժումը»,-ասաց նա:

Վերջինս ընդգծեց, որ այդ դեպքերը մինչև հիմա բացահայտված չեն, քանի որ կազմակերպիչներից էին Ադրբեջանի ներկայիս իշխանությունները ևս: «Առանց իշխանության գործուն մասնակցության հնարավոր չէր նման միջադեպ կազմակերպելը»,-նկատեց ադրբեջանագետը:

Վերջինս հավելեց, որ Սումգիթի ջարդերի իրական գնահատականի չտրվելը կարող է բերել նման նոր գործողությունների: «Մինչև Սումգայիթի դեպքերին իրական գնահատական չտրվի, այդ տրավման չի վերանա հայ ժողովրդի մեջից»,-կարծում է Մովսիսյանը:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ