20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Փհենչհան 2018․ Մեդալային վերջնահաշվարկ․ առաջատարը Նորվեգիան է

Հարավային Կորեայի Փհենչհան քաղաքում նախօրեին ավարտվեցին 23-րդ ձմեռային Օլիմպիական խաղերը։ Ավարտի օրը եւս մրցումներ տեղի ունեցան, որոնցից ամենադրամատիկը հոկեյի եզրափակիչն է։ Ռուսաստանի հավաքականն առաջին անգամ պատմության մեջ դարձավ Հոկեյի օլիմպիական չեմպիոն՝ հաղթելով Գերմանիայի հավաքականին։ 

 

Ահա թե ինչպիսին է մեդալային հաշվարկն Օլիմպիադայից հետո։

Հաղթողը Նորվեգիան է, որը նվաճեց ռեկորդային քանակով 39 մեդալ (14 ոսկի, 14 արծաթ, 11 բրոնզ): Գերմանիան եւս 14 ոսկե մեդալ նվաճեց, սակայն ընդհանուր մեդալների թվով զիջեց՝ 31 մեդալ՝ 14 ոսկե, 10 արծաթե եւ 7 բրոնզե։

Երրորդը Կանադան էր՝ 29 մեդալով՝ 11 ոսկի, 8 արծաթ, 10 բրոնզ:  

 

Փհենչհան-2018-ում վիճարկվեց մեդալների 102 հավաքածու, ինչը ռեկորդային ցուցանիշ է ձմեռային Օլիմպիական խաղերի պատմության մեջ: Մրցումներին մասնակցեցին 2925 մարզիկներ 92 երկրներից։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ